Սաուդյան Արաբիան հրաժարվում է նավթից
International newsՍաուդյան Արաբիան թևակոխում է հետնավթյան դարաշրջան և հույս ունի, որ «ապագայի կառուցվող մեգապոլիսները» կապահովեն երկրի տնտեսության աճն ու դիվերսիֆիկացիան:
Ինչպես հաղորդում է CNBC-ն, այս մասին հայտարարել է King Abdullah Economic City («Աբդալլահ արքայի տնտեսական քաղաք») նախագծի գործադիր տնօրեն Ֆահդ ալ-Ռաշիդը Դավոսում անցկացված համաժողովում:
«Մենք նավահանգիստների, զվարճանքի ոլորտի, ինչպես նաև շինարարության զարգացման հույս ունենք: Վստահ ենք, որ ճիշտ ուղղությամբ ենք ընթանում», - ասել է սաուդացին:
King Abdullah Economic City տնտեսական քաղաքի նախագիծն ստեղծվել է 2006 թվականին: Այն տեղակայված է Ջիդդայից 100 կմ հեռավորությամբ: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 100 մլրդ դոլար:
Էր Ռիադում կարոծում են, որ Կարմիր ծովի հարակից տարածաշրջանը կարող է համաշխարհային տնտեսական աճի հիմնակետ դառնալ: