Աֆրինի հրթիռակոծումը զոհերի է հանգեցրել խաղաղ բնակչության շրջանում. ՄԱԿ
International newsՍիրիայի Աֆրին քաղաքի շրջանում իրականացված կրակահերթը զոհերի է հանգեցրել խաղաղ բնակչության շրջանում, շուրջ 6000 մարդ հեռացել է տներից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Վերջին օրերին հրթիռակոծումների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել», - հայտնել է գործիչը ճեպազրույցի ժամանակ: Նրա խոսքով՝ առավել հզոր կրակահերթեր են իրականացվում Թուրքիայի հետ սահմանային քաղաքներում:
«Հումանիտար առաքելության մեր գործընկերների գնահատումներով՝ 5000 մարդ ապաստան է գտել մոտակա գյուղերում: Եվս 1000-ը ուղևորվել են Հալեպ», - հավելել է Դյուժարիկը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը Աֆրինում մարտական գործողություններ է սկսել հունվարի 20-ին՝ «Ձիթենու ճյուղ» անվանման ներքո: