Ինչպես և ինչ վիճակում հայտնաբերվեց շինանյութի Սերգեյի որդին. ուշագրավ մանրամասներ
Society2017 թվականի նոյեմբերին Ուկրաինայի Կիեւ քաղաքում ամիսներ շարունակ պատանդ վերցված գործարար Սերգեյ Մանուկյանի (շինանյութի Սերոժ) որդուն` Արման Մանուկյանին եւ աներորդուն՝ Սամվելին, ազատ են արձակել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` տղաներին տեղափոխել են Կիեւի հիվանդանոցերից մեկը՝ ստուգման ենթարկել, որից հետո տարել հյուրանոց: Ինչպես էին տղաներին առեւանգել Եվ այսպես` 2017 թվականի նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի Կիեւ քաղաքում իրենց բնակարանից առեւանգվել էին գործարար Սերգեյ Մանուկյանի որդին Արման Մանուկյանը, եւ աներորդինն՝ Սամվելը:
Իսկ ինչպես էր տեղի ունեցել տղաների առեւանգումը: «Ժողովուրդ» օրաթերթին կատարվածից մանրամասներ են հայտնի դարձել: Վերոնշյալ օրը Արմանը եւ Սամվելը եղել են Կիեւի իրենց տանը: Երբ դուրս են եկել` առօրյա գործերով զբաղվելու, հենց բակում նրանց են մոտեցել երկու անծանոթ, զենքը պահել են տղաների ուղղությամբ՝ բավականին մոտ տարածությունից, ստիպել նստել իրենց մեքենան: Տղաներին այդ իրավիճակում այլ ելք չի մնացել, քան զինված անձանց ենթարկվելն ու մեքենան նստելը՝ առանց ավելորդ էմոցոիաների եւ ավելորդ քայլերի դիմելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով: