7 արդյունավետ խորհուրդներ, որպիսի ոտքերը սափրեք ոչ այնքան հաճախ...մազերի ներաճ...
LifestyleԱծելին ամենապարզ, հարմար և ամենակարևորը ոչ ցավոտ տարբերակ է, ոչ ցանկալի մազածածկույթից ազատվելու համար: Սակայն այս միջոցի դրական կողմերի հետ մեկտեղ կան նաև բացասական կողմեր: Խնդիրը վնասվածքներ ստանալու կամ մաշկի գրգռվածության առաջացման հավանականությունը չէ, այլ հիմնական բացասական կողմը, դա կարճաժամկետ արդյունքն է: Պարզվում է, հնարավոր է այնպես անել, որ ոտքերը սափրելուց հետո, ցանկալի արդյունքը մոտ երկու օր ավել պահպանվի: Orer.am-ը կներկայացնի մի քանի պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ այս հարցում.

1. Օգտագործեք բնական եթերայուղեր.
Կոկոսի, ձիթապտղի յուղերը ոչ միայն սնուցում և հաճելի փայլ են տալիս մաշկին, որը աճած մազիկներն ավելի աննկատ են դարձնում, այլ նաև փափկեցնում են մազածածկույթը: Արդյունքում ոտքերը սափրելն ավելի ապահով և հեշտ է լինում: Քնելուց առաջ, խոնավ մաշկին քսեք եթերայուղն, իսկ առավոտյան ոտքերը սափրեք:
2. Սափրեք ոտքերն առավոտյան.
Առավոտյան մաշկն ավելի առաձգական է, այդ իսկ պատճառով մաշկը վնասելու հավանականությունն ավելի քիչ է:
3. Պատրաստիր մաշկը սափրման պրոցեդուրային.
Մինչ ոտքերը սափրելը, տաք լոգանք ընդունեք, որպիսի մաշկը և մազիկները փափկեն:
4. Նախօրոք մաշկը տրորիր սկրաբով.
Ոտքերը սափրելուց մեկ օր առաջ մաշկը տրորիր սկրաբով, այն կմաքրի մաշկը կոշտացած շերտից, կլուծի ներաճած մազերի խնդիրը, ինչպես նաև կկանխարգելի դրանց առաջացումը:
5. Մինչև պրոցեդուրայի սկսելը, ածելին տաքացրեք.
Կզարմանաք, սակայն ածելին ավելի լավ և հեշտությամբ կմաքրի և երկար կծառայի, եթե այն մինչ օգտագործելը, մի քանի րոպեով դնեք տաք ջրում, սակայն ոչ եռման:
6. Միշտ օգտագործեք սափրվելու համար նախատեսված դոնդող և փրփուր.
Շատ աղջիկներ օգտագործում են լոգանքի համար նախատեսված դոնդող կամ պարզապես շամպուն,սակայն սափրվելու համար նախախատեսված միջոցները հնարավորություն են տալիս մազերը հեռացնել հենց հիմքից, նաև հանգստացնում են մաշկը անմիջապես պրոցեդուրայի ընթացքում:
7. Սափրեք մազերը աճի ուղղությամբ.
Երբեք մի մաքրեք մազերն աճին հակառակ ուղղությամբ, քանի որ դա վնասում է մաշկը և ներաճած մազերի պատճառ դառնում: