Yerevan, 06.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Ոսկե դպրոց»-ից հայտնի Իլոնան՝ արտաքին գեղեցկության, պլաստիկ վիրահատությունների, հոնորարների ու սիրելի ունենալու մասին

BlogNews.am-ը գրում է.

Ինստագրամից հայտնի Իլոնան ունի 117 հազար հետևորդ, փոխարենը չի հետևում ոչ ոքի: Ինստագրամի ակտիվիստները նրան ճանաչում են հետաքրքիր լուսանկարներից և տեսանյութերից, իսկհեռուստադիտողը նրան ճանաչեց «Ոսկե դպրոց»-ից, որն աղջկա համար դերասանական առաջին փորձն էր: BlogNews.am-ի հետ անկեղծ զրույցում Իլոնան խոսել է  արտաքին գեղեցկության, հեռուստատեսությունում հայտնվելու, պլաստիկ վիրահատությունների, հոնորարների ու սիրելի ունենալու մասին: Նշենք, որ Վաչե Թովմասյանի նախագծերում սա առաջին դեպքը չէ, երբ հումորիստ-պրոդյուսերը հնարավորություն է տալիս ինքնադրսևորվել Ինստագրամից հայտնի գեղեցկուհիներին: 20-ամյա Ձյունիկը ևս ավելի հայտնի դարձավ՝ շնորհիվ «Քարե դարդ» սիթքոմի:

Ինստագրամից մուտքը հեռուստատեսություն եղել է միանգամից

«Ոսկե դպրոց»-ում նկարահանվելու առաջարկը ստացել եմ Վաչե Թովմասյանից: Առանց երկար մտածելու և մեծ ոգևորությամբ համաձայնվեցի։ Չնայած մասնագիտությամբ դերասան չեմ, բայց դերասանություն ինձ համար ամեն ինչ է: Կարծում եմ՝ «Ոսկե դպրոց»-ում հայտնվելու գլխավոր նախապայմանն Ինստագրամում իմ հայտնիությունն էր, քանի որ որոշ չափով ունեի արդեն իմ լսարանը, հետաքրքիր էի ու սիրված հասարակության կողմից:

Նկարահանման հրապարակում ինձ զգում եմ, ինչպես ձուկը ջրում

Սա իմ առաջին լուրջ դերասանական փորձն էր: Կերպարն ինձ այնքանով է մոտ, որ հերոսուհին էլ Ինստագրամի ակտիվ օգտատեր է ու անընդհատ սելֆիներ է անում՝ հետևորդներին պատմելով՝ ուր է գնում, ինչ է ուտում և այլն: Նկարահանման հրապարակում ինձ ձգում եմ, ինչպես ձուկը ջրում: Կարող եմ ասել, որ դերասանությունն ինձ համար մասնագիտություն չէ, այլ՝ հոգեվիճակ, առանց որի իմ կյանքը թերի կլիներ: Դեռ նոր-նոր եմ սկսում ու երկար ճանապարհ ունեմ անցնելու: 

26066640_206961636529931_5730315039559122944_n0f0fedbccde5d452b18785328306df06

«Ոսկե դպրոց»-ում  նկարահանվելուց հետո մի քանի հազար անգամ ավելացել է Ինստագրամի հետևորդներիս քանակը

Բացի նրանից, որ սիթքոմն ինձ տվեց հայտնիություն, որը այսպես թե այնպես ես ունեի շնորհիվ Ինստագրամի, այն նաև հանգստություն ու վստահություն տվեց սեփական ուժերիս հանդեպ: Սիթքոմից հետո, բնականաբար, մի քանի անգամ ավելացել է հետևորդներիս թիվը: Տարիքային առումով դպրոցահասակներն են սկսեցել հետևել էջիս:  Ճանաչողության առումով էլ շատ բան փոխվել է․ փողոցում տեսնում են, մոտենում: Դա շատ հաճելի է: 

Հին նկարները ջնջելու սովորություն չունեմ, վերջերս էլ քիչ եմ սելֆիներ անում

Հետևորդներս երևի նկատած կլինեն, որ վերջերս ավելի պասիվ եմ, քիչ եմ սելֆիներ անում: Օրական կարող եմ մեկ-երկու նկար ավելացնել՝ կախված նրանից, թե որտեղ եմ և ինչ հոգեվիճակում: Բայց այնպես չէ, որ միանգամից նկարը հայտնվում է Ինստագրամում։ Սովարաբար ընտրում եմ ամենալավն ու հենց դրանով կիսվում ընկերներիս հետ: Հին նկարները հիմնականում չեմ ջնջում, որովհետև այն շատ թանկ հիշողություն է իր մեջ պարունակում:

16124172_261288570958782_7410530636873596928_n17596471_196908737473823_5224172668646850560_n

Հասարակության մի հատված կա, որոնց համար դարձել եմ նորաձևություն  ու ճաշակ թելադրող

Միշտ եմ ուշադրության կենտրոնում եղել: Ամենասկզբում Ֆեյսբուքում էի շատ ակտիվ, հետո առաջին մարդկանցից էի, որ գրանցվեցի Ինստագրամում: Պարզվում է՝ այն լուսանկարները, որոնք հրապարակում էի, հետաքրքրեցին մարդկանց: Ինստագրամում շատ արագ հավաքեցի հետևորդներ՝ թե՛ արտաքին գեղեցկության և թե՛ նկարներին կից մեկնաբանությունների հաշվին: Մարդկանց հետաքրքրեց իմ վարած կյանքը, սկսեցին քննարկել ու քննադատել: Եթե քեզ հետևում են, ուրեմն՝ նրանց դուր է գալիս այն, ինչ դու անում ես՝ լինի դա հագուստի ոճ, երաժշտություն, թե այլ բան: Թույլ կտամ ասել, որ ինձ որոշ չափով նաև կրկնօրինակում են: Նույնն էլ իմ մասին կարող եմ ասել․ եթե ինքս էլ տեսնում եմ գեղեցիկ բան, անպայման օրինակ եմ վերցնում:

Ինստագրամում գրանցման օրից մինչև այսօր ոչ մի աստղի չեմ հետևում

Ինստագրամում վերջերս բացել եմ իմ երկրորդ էջը, որը կոչվում է «Նկարի ուժը», որտեղ տեղադրում եմ  պարզապես նկարներ, որոնք գեղեցիկ են, ունեն ասելիք ու խորիմաստ են: Այդ էջով արդեն հետևում եմ հատուկենտ մարդկանց, մտերիմներիս: Աստղերին չեմ հետևում, բայց ինձ համար դեռ մանկուց իմ կուռքը եղել են Ռիհաննան ու Մոնիկա Բելուչին:

Իմ հասցեին հնչած քննադատություններին նորմալ եմ վերաբերվում

Սկզբում ծանր էի տանում բոլոր քննադատությունները, շատ էի ազդվում դրանցից, հետո արդեն հասկացա, որ անիմաստ է, քանի որ մարդիկ քեզ չեն ճանաչում ու չճանաչելով են այդպես արտահայտվում: Հիմա արդեն նորմալ եմ վերաբերվում առողջ քննադատություններին, հարգում եմ մարդկանց կարծիքը: Հնարավոր է՝ մարդկանց այդ պահին այդ մի բանը դուր չի եկել, ու նրանք արտահայտվում են:

18444399_1349124655123353_7516714761145286656_n17818203_230785544064217_7097844652513951744_n

Եթե իմանամ, որ պլաստիկայի շնորիվ ես կլինեմ ավելի լավը, քան հիմա, ուրեմն՝ առանց մեկ վայրկյան մտածելու ես կդիմեմ այդ քայլին

Երբևէ պլաստիկ վիրահատությունների չեմ ենթարկվել, բայց ողջունում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր դիմում են պլաստիկ վիրահատությունների ավելի լավը դառնալու համար: Կարծում եմ՝ վատ տրամադրվածությունը պլաստիկ վիրահատությունների հանդեպ գալիս է նրանից, որ մարդիկ սկսել են չափն անցնել: Արտաքինումս չկա դեռ այնպիսի բան, որը կուզենամ փոխել, ինձ դուր է գալիս մարմինս: Բայց քանի որ մարդիկ ժամանակի ընթացքում անխուսափելիորեն փոխվում են, ես չեմ կարող բացառել, որ հետո կդիմեմ վիրահատության:

Ինստագրամն ինձ համար նաև բիզնեսի միջոց է

Գովազդային առաջարկներ շատ են լինում, իսկ հոնորարների հարցում խստապահանջ չեմ: Ներկայանում եմ որպես մոդել, գովազդում եմ հիմնականում հագուստ, բրենդային այլ պարագաներ: Իմ էջում գովազդում եմ նաև սրճարաններ, խանութներ, փոքր բիզնեսներ և այլն: Իրականում այդքան էլ թանկ հաճույք չէ իմ էջում գովազդ տեղադրելը, քանի որ մենք ապրում ենք Հայաստանում, և անիմատ է աստղաբաշխական թվերից խոսելը: Հետո էլ պետք է հասնես այդ մակարդակին, որ բարձր հոնորարներ պահանջես: Չեմ ընդունում նաև այն տեսակետը, որ ասում են, թե Ինստագրամիս հետևորդների մեծ մասը կեղծ են: Ինչո՞ւ զբաղվել ինքնախաբեությամբ: Ես այդ խնդիրը չունեմ, իմ հետևորդները բոլորն էլ իրական մարդիկ են՝ մեծամասմաբ Հայաստանից ու Մոսկվայից:

Իմ սիրտը լի է սիրով

Ես գտել եմ այն երիտասարդին, ում հաջողվել է գրավել իմ սիրտը, բայց ավելին մանրամասնել չեմ ուզում: Իսկ, առհասարակ, իմ ուշադրությանն արժանանալու համար բավական է լինել ուղղակի տղամարդ բոլոր առումներով: Ֆինանսական ապահովվածություն ինձ համար այնքան էլ առաջնային չէ: Հիմա երջանիկ եմ ու դրանով ամեն ինչ ասված է:

15306789_1836849916534948_8317982214914572288_n19533799_1398887093526308_7151102685071015936_n22794560_153867595219210_3911192249907544064_n22802195_156028171668817_2310775538634981376_n25006477_2011611759122583_5653639140202250240_n26276730_408944809548215_7078240738147827712_n

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Իլոնայի ինստագրամյան էջից
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration