Խուսափեք այսպիսի մարդկանցից. նրանք էներգետիկ վամպիրներ են
LifestyleՈրոշ մարդիկ կարողանում են ազդել մեր էներգետիկ դաշտի վրա՝ առաջացնելով դյուրագրգռություն, սթրես, գերհոգնածություն: Այդպիսի մարդկանց հետ անհրաժեշտ է սահմանափակել շփումը՝ սեփական բարեկեցության համար: Orer.am-ը կներկայացնի մանրամասները.
Կան որոշ տիպի մարդիկ, որոնք կարող են վատ ազդեցություն թողնել մեր ինքնազգացողության վրա, խաթարելով մեր առօրյան: Եթե գործունեության բերումով ստիպված եք անընդհատ շփվել նման մարդկանց հետ, ապա պաշտպանվելու համար նրանց ազդեցությունից, աշխատեք պահպանել հաստատուն էմոցիոնալ վիճակ: Ինչպես հասկանալ,թե ովքեր են այդ մարդիկ: Գիտնականները ներկայացնում են մի քանի տիպի անձանց, որոնք հետ շփումն անհրաժեշտ է սահմանափակել:
Բամբասկոտ անձինք.
Այսպիսի անձանց հատկանշական գիծն է մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ քննարկել այլ անձանց խնդիրներն ու անձնական կյանքը: Նրանք նրբանկատություն չունեն և կարող են մանրամասն հարցուփորձ անել ձեր անձնական կյանքի մասին: Պատասխանեք հակիրճ, աշխատեք խոսակցության թեման փոխել, սակայն մի ցուցաբերեք ագրեսսիա, դա կբորբոքի զրուցակցի բուռն երևակայությունը:
Բացասական տրամադրվածությամբ անձիք.
Այսպիսի անձիք չեն կարողանում ղեկավարել իրենց զգացմունքները: Սովորաբար իրենց անհաջողությունների համար մեղադրում են շրջապատին՝ իրենց բացասական էներգիայով ճնշելով դիմացինին, որն այդ պահին կարծես թե «անոթ» է հանդիսանում, որը լցվում է այդ բացասական էներգիայով:
Իրենց զոհ ներկայացնող անձիք.
Առաջին հայացքից դժվար է տարբերել այս տիպի էներգետիկ վամպիրներին: Նրանք անդադար խոսում են իրենց խնդիրներից, նրանց կյանքում խնդիրներն ու դժվարությունները հաջորդում են մեկը մյուսին: Դուք սկսում եք օգնել նրանց, հասկանալ՝ նրանց դրության մեջ մտնելով, չկասկածելով, որ ծուղակն եք ընկել: Որոշ ժամանակ անց հասկանում եք, որ կարծես թե ուրիշի կյանքով եք ապրում:
Նախանձ անձիք.
Այսպիսի մարդիկ միշտ դժգոհ են շրջապատից, կարող են «կծող» արտահայտություններ անել ձեր հասցեին՝ փորձելով իջեցնել ձեր ինքնագնահատականը:
Մանիպուլյատորներ.
Սկզբում նրանք կշահեն ձեր վստահությունը, կփորձեն ընկերանալ, այնուհետև այնպես կանեն, որ դուք միշտ պարտքի զգացում ունենաք նրանց հանդեպ և կատարեք նրանց ցանկությունները:
Քննադատներ.
Նրանք ամեն հարցի վերաբերյալ արտահայտում են իրենց կարծիքը: Ձեր գործողություններն ու նպատակները նույնպես արժանանում են բացասական արձագանքի, այսպիսով հիասթափեցնելով նոր ծրագրերից և ցանկություններից: