5 ոսկե կանոն, որոնց հետևելով ձեզ ավելի երջանիկ կզգաք
LifestyleԺամանակակից կյանքի ոճը, ընդունված սովորությունները, կանոնները, սահմանափակումները, վախերն ու բարդույթները. Այս ամենի հետևանքով առաջացել են կարծրատիպեր, որոնց ենթարկվում է մարդկությունը, հաճախ դեմ գնալով սեփական ցանկություններին և մղումներին: Orer.am-ը կներկայացնի ինչպես հաղթահարել պատնեշներն, որոնք սահմանափակում են մեր հնարավորություններն ու գործողությունները.
Ուշադրություն մի դարձրեք, թե ինչ է խոսում ձեր մասին շրջապատը.
Ամեն դեպքում մարդիկ պետք է խոսեն՝ քննադատեն կամ խրախուսեն, խորհուրդներ տան, ուղղորդեն դեպի ձեր նպատակը կամ հեռացնեն նրանից: Իհարկե, լսեք խորհուրդները, շրջապատի կարծիքը, սակայն վերջնական որոշումն ընդունեք ինքներդ, լսեք ձեր ներքին ձայնը, վարվեք այնպես, ինչպես ճիշտ եք համարում:
Սովորել սեփական սխալների վրա.
Ինչքան էլ փորձենք ամեն ինչում ճիշտ լինել, դա հնարավոր չէ: Սխալների միջոցով մենք ուսումնասիրում ենք աշխարհը, դասեր քաղում, այսինքն կարելի է ասել, որ սխալներ չկան, պարզապես մենք պետք է սովորենք և հասականանք այն ամենն, ինչ նախատեսված է մեզ համար:
Հրաժեշտ տվեք անհանգստությանն ու անինքնավստահությանը.
Ինչու վատնել ուժերն ու էներգիան տագնապալից ու անհանգիստ մտքերի վրա, որոնք ոչ մի լավ բանի չեն հանգեցնում: Անհանգստությունն ոչ մի խնդիր չի լուծում: Եղեք ինքնավստահ, յուրաքանչյուրն ունի ընդունակություններ և հնարավորություններ. Փորձեք գտնել այն, ինչը ձեզ մոտ լավ է ստացվում, զարգացեք, առաջ գնացեք այդ ուղղությամբ և անպայման հաջողության կհասնեն:
Մի փորձեք ամեն ինչ ղեկավարել.
Հիշեք, հնարավոր չէ ամեն ինչ ղեկավարել և կառավարել իրավիճակը, դա իրական չէ: Կյանքը փոփոխական է, անկայուն, բաղկացած տարբեր էտապներից: Ազատվեք ամեն ինչ և բոլորին ղեկավարելու ցանկությունից, այդպիսով ձեզ ավելի երջանիկ և ազատ կզգաք:
Երջանկությունը չի վաճառվում.
Ունենալով այն տեսակետն, որ ամեն ինչ գնվում է և վաճառվում, մի էլ երազեք երջանիկ կյանքի մասին: Գումար ունենալը շատ կարևոր է, սակայն նրա համար, որ նրանով ձեռք բերենք մեզ դուր եկած բաները: Այն հանդիսանում է ցանկություններին հասնելու միջոց, ոչ ավելին. Ամբողջ կյանքում զբաղվել ոչ սիրելի աշխատանքով, չի կարող երջանկություն բերել: Ամեն ինչ կունենաք, երբ հասկանաք, որ երջանկությունը չեք գնի: