Ադամանդե քարերով այս լինզաներն արժեն $15 590. Հնդկաստանում դրանք լայն տարածում են գտել. ՇՈԿԱՅԻՆ ՓԱՍՏԵՐ
LifestyleՀնդկուհիները չեն բավարարվում իրենց արդուզարդով, որոնք նրանք կրում են բավականին մեծ քանակությամբ և կարելի է ասել նաև ծանրությամբ, քանի որ տեսնելով որոշ զարդերի չափսը, զարմանում ես, թե ինչպես են նրանք այդպիսի բեռով կարողանում տեղաշարժվել: Ի ուրախություն նրանց, ակնաբույժ Չանդրաշեկխաու Չավանը հետաքրքիր մտահղացում է ունեցել, ստեղծել օպտիկական լինզաներ՝ զարդարված ադամանդե քարերով: Նա վստահեցնում է, որ դրանք անվնաս են: Այս լինզաներն արժեն 15 590 դոլլար:
Եվս մի հնդկացի դիզայներ՝ Էնտոնի Մելլաերը հեղինակն է լինզաների, որոնք զարդարված են Swarovski թանկարժեք քարերով, որոնց քանակը կարող է տարբեր լինել, ըստ պատվիրողի ցանկության, դրանք տեղադրված են շրջանաձև, որոնք հայացքին կախարդական փայլ են հաղորդում:
Զարմանալի և խենթ մտահղացումների օրինակները բազմաթիվ են, որոնք ձեր ուշադրությանը կներկայացնի Orer.am-ը, այս իրերի արժեքները կցնցեն նույնիսկ ամենավառ երևակայություն ունեցող և ամենաշռայլ անձանց.
Օրորոց, $ 20 000 000
Այս օրորոցի հեղինակն իսպանացի դիզայներ Կսիմո Տալամանտեսն է: Այն ամբողջությամբ պատրաստված է 24 կարատանոց ոսկուց: Նրանց համար, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ $ 20մլն. արժողությամբ օրորոց, կա այլ տարբերակ` 18 կարատանոց ոսկուց պատրաստված, ընդամենը $ 20 000 արժողությամբ:
Ոսկուց պատրաստված հեծանիվ, $ 393 000
Արտադրողը հավատացնում է, որ այն ամբողջությամբ բաղկացած է 24 կարատանոց ոսկուց, ներառյալ շղթան:
Թանկարժեք քարերով պատված սմարտֆոն, $ 360 000
Թանկարժեք քարերով զարդարված այս սմարտֆոնի գնորդին որպես նվեր տրվում է թանկարժեք զարդ: Զարմանալի չէ, որ այն առաքվում է հատուկ նախատեսված ուղղաթիռով:
Ոսկյա դոմինո, $ 153 000
Գերմանական ընկերությունը, որն այս արտադրության հեղինակն է, վստահ է, որ կգտնվեն խաղի երկրպագուներ, որոնք անպայման կգնահատեն այսպիսի գեղեցկությունը:
Թանկարժեք շիշ, $ 136 000
Այս յուրահատուկ ստեղծագործության հեղինակը նույնպես իսպանացի դիզայներ Տալամանտեսն է:
Ոսկյա այֆոն, $ 70 000
Apple-ի սմարտֆոնների գինն այնպես էլ ցածր չէ, սակայն նրանց համար, ովքեր կարող են իրենց թույլ տալ ավելին, արտադրվում են սմարտֆոններ ոսկուց և պլատինից: