Բաքվի Նիզամիի թաղամասի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել
International newsԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվի Նիզամիի թաղամասում գտնվող բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել:
Այս մասին հայտնում է ադրբեջանական cebhe.info-ն:
Նախնական տվյալների համաձայն` պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը:
Դեպքի վայրում աշխատում են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական հաշվարկները:
Հաղորդվում է, որ հնարավոր է փլատակների տակ մնացած մարդիկ լինեն: