«Աթլետիկն» իրականացրեց Լա Լիգայում պաշտպանի ամենաթանկարժեք տրանսֆերը
Sport«Ռեալ Սոսյեդադի» պաշտպան Ինիգո Մարտինեսը կարիերան կշարունակի Բիլբաոյի «Աթլետիկում»: Այս մասին հայտնում է «Աթլետիկի» պաշտոնական կայքը:
26-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2023 թվականը: Հրաժարագինը կազմում է 80 մլն եվրո:
Բիլբաոն ներկայացնող ակումբը նաև հայտարարել է, որ տեղափոխության արժեքը կազմել է 32 մլն եվրո: Սա Լա Լիգայի պատմության մեջ պաշտպանի տրանսֆերի համար երբևէ վճարված ամենաշատ գումարն է:
Մինչև այս, ամենաթանկարժեք պաշտպանը Սերխո Ռամոսն էր, ով 2005 թվականին «Սևիլիայից» տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ» 27 մլն եվրոյով: