ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ մերկասառույց է
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ի ժամը 20:00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ մերկասառույց է:
Հունվարի 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը, 2-4-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-ի գիշերը առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն:
Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Գեղանիստ-Սպանդարյան, Աշոցք-Ամասիա, ավտոճանապարհներին, Սյունիքի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ձյան տեսքով տեղումներ են:
Նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: