«Ես փորձում եմ այնքան ճիշտ ապրել, որ ունենամ լավ անուն». Մերի Հակոբյանը` համբույրի և բաց տեսարաններում նկարահանվելու մասին. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
«Վերջին գործարքը» 24 մասանոց հեռուստանովելի մասին Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։ Դերասանուհի Մերի Հակոբյանն այստեղ մարմնավորում է բացասական կերպարի։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ այս կերպարը խաղալն իր համար շատ հետաքրքիր էր։
«Կերպարս որքան էլ բացասական էր, ինձ շատ հետաքրքիր էր մարմնավորել այն, որովհետև հերոսուհիս պատմություն ունի։ Նա ունի իր արդարացումը, քանի որ որոշակի ճանապարհ անցնելու արդյունքում է վատը դարձել: Հանգամանքների բերումով նա սովորել է, որ միշտ գոյություն պահպանելու խնդիր ունի։ Նկարահանումների ընթացքում ես այնքան էի մտել այդ ամենի մեջ, որ նկարահանումից հետո մնում էի կերպարիս ազդեցության տակ։ Տեսարանները հոգեբանական աշխատանք էին պահանջում։ Երբ դերասանը դրան հասնում է իր էմոցիաների, ոչ թե տեխնիկական աշխատանքի միջոցով, դժվարությամբ է դուրս գալիս այդ վիճակից»,– ասաց Մերին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: