Դրանք իմ կյանքի ամենաանսպասելի, ամենածանր նկարահանումներն էին. Աննա Մանուչարյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«SOS. Փրկեք մեր հոգիները» սարսափի եւ ֆանտաստիկայի ժանրերով հարուստ ֆիլմաշարն արդեն մի քանի օր է, ինչ «Արմենիա Պրեմիումի» եթերում է: Այստեղ նկարահանվում է դերասանուհի Աննա Մանուչարյանը, ով Life.panorama.am-ի զրուցակիցն է:
Դերասանուհին պատմեց, որ հեռուստասերիալի պրոդյուսերից նկարահանվելու առաջարկ ստանալուց հետո երկար չի մտածել:
«Երբ Արա Բաղդասարյանից առաջարկ ստացա, այդ ընթացքում բազմաթիվ այլ հրավերներ ունեի, սակայն դրանցից մի քանիսն արդեն հասցրել էի մերժել: Իսկ Արային վաղուց էի ճանաչում, վստահում էի նրա պրոֆեսիոնալիզմին, հետո խոսելով նաեւ սցենարի եւ կերպարիս մասին, որոշեցի համաձայնել: Հիմա, երբ աշխատանքը եթերում է, կրկին համոզվում եմ, որ չեմ սխալվել»,- նշեց Աննան:
Դերասանուհին պատմեց, որ բարդ նկարահանումներ են ունեցել, քանի որ դրանք արվել են ցուրտ եղանակին եւ անտառում:
Շարունակությունը՝ այստեղ: