Վարդենյաց լեռնանցքը փակ է
SocietyՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: