Կարեն Դեմիրճյանի ծննդյան 85-ամյակի հուշամեդալ՝ Տարոն Մարգարյանին և Նարեկ Սարգսյանին
BlogԱզգային, պետական և քաղաքական խոշորագույն գործիչ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան 85-ամյակի առթիվ «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հինադրամի կողմից թողարկված 85 հուշամեդալներից մեկը հանձնվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ի դեպ, հուշամեդալը տրվում է Դեմիրճյանի հիշատակի հավերժացման գործում ունենացած մեծ ավանդի համար:
Այն քաղաքապետին է հանձնել Դեմիրճյանի այրի, տիկին Ռիմա Դեմիրճյանը: «Իսկապես շնորհակալ եմ ու երախտապարտ Ձեզ պարոն Մարգարյան, որ մշտապես եղել եք թանգարանի և մեր ընտանիքի կողքին՝ հնարավորին և դեռ ավելին աջակցելով Դեմիրճյանի հիշատակի հավերժացմանը, ինչն առաջին հերթին կարևոր է գալիք սերունդների համար»,- նշել է Դեմիրճյանի այրին:
Կարեն Դեմիրճյանի ծննդյան 85-ամյակի առթիվ թողարկված հուշամեդալ է տրվել նաև Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: