Ինչո՞ւ է հայ անճաշակ մոդելավորողներին թվում, թե ԱՄՆ-ում նրանք կարող են ճաշակ թելադրել
LifestyleՎերջին շրջանում հայ հայտնիների մոտ միտում է ձևավորվել, որն անընդհատ գնալով խորանում ու զարգանում է։ Ով մի քիչ հայտնի է դառնում, ում հետևորդները Ինստագրամում սկսում են գերազանցել տասնյակ հազարը, բացում է սեփական նորաձևության սրահը կամ բուտիկը, սկսում հագուստ մոդելավորել ու իր անվան կողքին ավելացնում նաև դիզայներ պիտակը։
Հատուկ անուններ չտալով ու չվիրավորելով ոչ ոքի, ասեմ, որ Հայաստանում այդպիսինները շատ են։ Բայց քչերն են կարողանում իրենց դիզայներական աշխատանքները հասու դարձնել նաև Հայաստանից դուրս ապրողներին։ Իսկ բացառիկները կարողանում են նաև իրենց աշխատանքները ներկայացնել ԱՄՆ-ում։

Վերջին շրջանում Անահիտ Սիմոնյանը Լոս Անջելեսում բացեց իր նորաձևության սրահը։

Օրեր առաջ բացվեց նաև մեկ այլ բուտիկ Գլենդելում, որտեղ տարբեր հայ դիզայներների աշխատանքներ են ներկայացված։ Այստեղ իր աշխատանքնրն ունի նաև Արմինկան։

Հիմա հարցս ուզում եմ ուղղել նոր հայտնի դիզայներներին։ Սիրելիներս, ձեզ ինչու է թվում, որ եթե ձեր աշխատանքները Հայաստանում մեծ պաանջարկ չունեն, ինչու պետք է Ամերիկայում բնակվող հայերը, տեղի հայտնի դիզայներների աշխատանքները թողած, գնեն ձեր հայկական հագուստները։
Հեղինակ՝ ԿրիԾիկ (Boomnews.am)