Տղամարդիկ նրանց սիրահարվում են փակ աչքերով. կենդանակերպի ամենախենթացնող 3 նշանները
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Հայտնիների օրինակով ցույց կտանք, թե կենդանակերպի որ նշանի տակ պետք է ծնված լինի կինը, որպեսզի խենթացնի տղամարդկանց:
3-րդ տեղ՝ Կշեռք
Չափազանց կանացի լինելով՝ նա միաժամանակ խելացի է, պերճախոս և ակտիվ:
Դժվար իրավիճակում Կշեռք կինը տղամարդու մեջ օգնություն կգտնի:
Այս նշանի տակ ծնված կանայք հայտնի են իրենց գեղեցկությամբ և դեմքի նուրբ գույնով, նաև խորը զզվանքով ամեն ոչ գրավիչ բանի նկատմամբ:
Նա նրբագեղ շարժուձև ունի, նրբագեղ է հագնվում, թեթև օծանելիք է օգտագործում սիրում է թանկարժեք զարդեր և աշխատում է իրեն շքեղությամբ շրջապատել, բայց միաժամանակ հրաշալի հումորի զգացում ունի, սուր խոսք:
Նույն նրբագեղությունը վերաբերում է տղամարդկանց: Նրանց մեջ ամեն ինչ պետք է հրաշալի լինի՝ նյութական վիճակից մինչև արտաքին տեսքը:
Կշեռքները նախընտրում են ստեղծագործ մարդկանց հետ շփվել՝ դերասանների, երգիչների, գրողների, նկարիչների, ոչ թե բիզնեսմենների:
Կշեռք կանայք շատ ինքնաքննադատ են: Նրանք միշտ ժամանակին համընթաց են քայլում և անում են հնարավոր ամեն ինչ մրցակցուհիների բազմությունից շահեկանորեն առանձնանալու համար:
Մոնիկա Բելուչին, Քիմ Քարդաշյանը, Բրիջիտ Բարդոն գեղեցիկ են ցանկացած տարիքում: Այս նշանի տակ ծնված կանայք շատ են սիրում սիրախաղ և բազմազանություն:
Կշեռք կանայք փաստացի հետաքրքրվում են ոչ տղամարդով որպես այդպիսին: Նրանք պարզապես ուզում են, որ իրենցով հիանան:
2-րդ տեղ՝ Ջրհոս
Այս կանայք մեծ պահանջներ ունեն, որոնք չեն փորձում նվազեցնել և պնդում են, որ սիրելին իրենց, ինչպես հարկն է, վերաբերվի: Նա զգայուն և շատ խելացի է:
Սիրում է երեկույթներ, իրեն թագուհի է զգում հասարակության մեջ և միշտ պատրաստ է վերջին պահին ընդունել նրա հրավերը, ով իրեն դուր է գալիս:
Նա չի կարողանում ստել, քանի որ չի ուզում ստախոս լինել:
Այս կանանց անկանխատեսելիությունը նրանց հետ շփումը դարձնում է հետաքրքիր: Հմայիչ և համեստ Ջրհոսը կարող է զրուցակցին ցնցել կրքերի առատությամբ՝ ստիպելով շփոթվել նույնիսկ իրենց կնոջ հոգեբանության գիտակ համարող տղամարդկանց:
Այս կանայք վարվում են այնպես, ինչպես ուզում են՝ ոչ մի պայմանականություն հաշվի չառնելով: Նրա վարքը շրջապատողների համար մեծ հանելուկ է մնում:
Նա սիրում է գեղեցիկ իրեր, նաև մարդու մարմին:
Ջրհոս կինը մասնակցում է իր կողակցի կյանքին: Իսկ դա շատ է դուր գալիս տղամարդկանց. այդ դեպքում նրանք իրենց պետքական են զգում:
1-ին տեղ՝ Կույս
Նա շատ հուզական է, բայց կարողանում է վերահսկել իր զգացմունքները: Նրա ներքին ձգտումները գրեթե միշտ գաղտնի են մնում: Նա լուրջ և արժանապատիվ է: Հանելուկ կին է:
Կարող է լինել առատաձեռն, համբերատար և բարի, բայց միաժամանակ մնում է նպատակասլաց, սառը և միշտ ենթարկվում է բանականությանը, ոչ թե սրտին:
Նա գիտի՝ տղամարդն ինչ է ուզում: Հրաշալի վերլուծաբան է: Նրա նպատակները գործնական և իրական են ճիշտ մոտեցման դեպքում: Նա սովորաբար ուշ է ամուսնանում և հաճախ հաշվարկով:
Բայց հաճախ տղամարդիկ նրա մեջ հրեշտակ են տեսնում:
Նա հրաշալի տանտիրուհի և մայր է, հետաքրքիր ուղեկից ամուսնու համար:
Սեքսը նրան ավելի շուտ հետաքրքրում է սերնդի շարունակության տեսանկյունից, քան հաճույքի:
Որպես կանոն՝ նա շատ մեծ տարիքում էլ լավ տեսք է ունենում: Նրա միակ թերությունը քննադատությունը չընդունելն է: