Լոնդոնի դատարանը փետրվարի 6-ին քննելու Է Ասանժի ձերբակալումը չեղարկելու հարցը
International newsԼոնդոնի Վեսթմինսթերյան մագիստրատական դատարանում փետրվարի 6-ին լսումներ կանցկացվեն WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով:
Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է դատարանի ներկայացուցիչը: Ասանժի փաստաբանները խնդրում են չեղյալ հայտարարել նրա ձերբակալման օրդերը:
Ավելի վաղ Շվեդիայի դատախազությունը դադարեցրել Է հետաքննությունը WikiLeaks-ի հիմնադրի գործով: Ասանժը 2012 թվականից գտնվում Է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Այն ժամանակ նա դիմեց Էկվադորի իշխանություններին՝ խնդրելով քաղաքական ապաստան տրամադրել այն երկյուղների պատճառով, որ Շվեդիայի իշխանությունները կարող են իրեն արտահանձնել ԱՄՆ-ին՝ կապված WikiLeaks-ում իր գործունեության հետ: