«Մայրս հիմա իր առողջական հարցերով է զբաղված». Դինա Ակոպովնայի դուստրը` մոր շուրջ հասունացած սկանդալի մասին
LifestyleBlogNews.am-ը գրում է.
Այսօր էլեկտրոնային մամուլում լուր տարածվեծ այն մասին, որ հաղորդավարուհի Դինա Ակոպովնային ԱՄՆ-ում մեղադրանք է ներկայացվել առ այն, որ հաղորդավարուհին և նրա երեք ընկերները մուտքի արտոնագրման հետ կապված խարդախություններ են արել և փողեր են լվացել: BlogNews.am-ը հասունացող սկանդալի մասին փորձեց կապ հաստատել հաղորդավարուհու հետ, վերջինիս հեռախոսին պատասխանեց դուստրը՝ Իննան:
«Այդ լուրերի հետ կապված պատասխանը շուտով կայքերից մեկից կտեղականաք: Ես իրավունք ունեմ չպատասխանելու ձեր հարցին: Հիմա Դինան իրականում այդ հարցերով չի զբաղված, այլ իր առողջական խնդիրներով»։
Այն հարցին՝ ինչ առողջական խնդիրներ ունի հաղորդավարուհին, Իննան որոշեց չպատասխանել՝ համարելով դա անձնական:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի