Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ առաջին տիկինը ժպիտ ու կյանք է խնդրում քաղցկեղով հիվանդ երեխաների համար

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն առիթ ունեցել է հավատալու, որ բարեսրտության դարաշրջանը մեկնարկել է Հայաստանում` «Նվիրիր կյանք» հիմնադրամի գործունեության շնորհիվ: Այս մասին հայտնեց Ռիտա Սարգսյանը` Երևանի պետական բժշկական համալսարանում հայ և ռուս բժիշկների մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ` նվիրված Հայաստանում մանկական արյունաբանության խնդիրներին: Միջոցառմանը ներկա էր Ռուսաստանի Դաշնության արռողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի ղեկավարած պատվիրակությունը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, պաշտոնատար այլ անձիք, բժիշկներ:

Միջոցառման սկզբում ներկաներին ողջունեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը` ընդգծելով հայ-ռուսական խորը համագործակցությունը բժշկագիտության և առողջապահության ոլորտներում:

Պրոֆեսոր Յոլչյանի անվան Արյունաբանական կենտրոնի բուժական հարցերով փոխտնօրեն Նատա Մելքիկյանը ներկայացրեց արյունաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդությունների իրավիճակը Հայաստանում: Նա անդրադարձավ նաև միջազգային համագործակցությանը` շեշտելով հայ-ռուսական սերտ կապերը: Բժշկուհին ներկայացրեց այն աշխատանքը, որ տարել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը` օգնելու արյան քաղցկեղով և ծանր հիվանդություններով տառապող երեխաներին: «Մենք միշտ զգում ենք առաջին տիկնոջ և «Նվիրիր կյանք» հիմնադրամի աջակցությունը. նրա նք մեզ հետ են թե’ ուրախության, թե’ տխրության պահերին: Հիմնադրամն ու առաջին տիկինն աջակցում են ոչ միայն դեղորայքի, արտասահմանում երեխաների բուժման հարցերով, այլև նրանց կյանքն են տոն դարձնում բազմազան միջոցառումների շնորհիվ»,- ասաց Նատա Մելքիկյանը:

Հնչեց «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հիմնը` «Մի մեծ արև ենք միասին» երգը, որն արժանացավ ներկաների ծափողջյուններին:

Չնայած նրան, որ ելույթ չէր պատրաստել, բայց խոսքով հանդես եկավ նաև ՀՀ առաջին տիկինը: Նա հույս հայտնեց, որ ռուսական պատվիրակությունն զգացել է հայկական հյուրընկալությունը: Այնուհետև հանդես եկավ խնդրանքով, որը ողջունվեց հյուրերի կողմից. «Նախորդ շաբաթ երեկոյան հեռուստացույց էի դիտում` ռուսական Առաջին ալիքը, որտեղ ելույթ էր ունենում Նատալիա Դարյալովան` հայտնի գրող Արկադի Վայների դուստրը: Ահա` նա ինչ էր ասում, որ մենք բոլորս ցանկանում ենք, որ, որքան հնարավոր է, շուտ գա բարեսրտության դարաշրջանը, բայց որպեսզի դա տեղի ունենա, պետք է միլիոնավոր բարեսիրտ մարդիկ բարություն գործեն: Երբ երեք տարի առաջ մենք հիմնադրամով դիմեցինք հասարակությանը, որ օգնեն մեր երեխաներին, այդ ժամանակ ես մտածեցի, որ բարեսրտության առաջին դարաշրջանն արդեն մեկնարկել է Հայաստանում: Շնորհակալություն մեր բարեգործներին, ես կդժվարանամ նրանց բոլորի անունը հիշատակել, բայց նրանց շնրոհիվ այսօր 400 երեխա փրկվել է, նրանք թույլ չտվեցին կյանքից հեռանալ 400 մանկամարդուկի»,- ընդգծեց Ռիտա Սարգսյանը:

Սակայն, ըստ առաջին տիկնոջ, բարեսրտությունը շատ չի լինում, քանի որ երբ այս տարի դիմել են օգնության համար, ավելի քիչ են արձագանքել: «Ինչ եմ ուզում ասել, որ մենք այնպիսի իրավիճակում ենք, որ եթե, Աստված չտա, այսպես շարունակվի, մենք ստիպված պիտի լինենք հիմնադրամը փակել, բայց չեմ էլ պակերացնում` ինչ պիտի լինի այն երեխաների հետ, ում մենք, այսպես ասած «թողնում ենք»: Քանի որ մենք ռուսական «Նվիրիր կյանք» հիմնադրամի մասնաճյուղն ենք, խնդրում ենք ձեզ օգնել մեզ այս մեկուկես տարվա ընթացքում, մինչ մենք կունենաք մեր կենտրոնը»,- հայ տնեց առաջինը տիկինը` արժանանալով ՌԴ առողջապահության նախարարի Համաձայնության նշանին:

Միջոցառման ավարտին «Երեխաները պետք է ժպտան» և «Թող միշտ լինի արևը» ռուսալեզու երգերով հանդես եկան Հայաստանի փոքրիկ երգիչները, ովքեր բեմում համախմբեցին առաջին տիկնոջը, ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարներին, հայ և ռուս բժիշկներին:

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor