Երևանում բախվել են 22-ամյա վարորդի Infiniti-ն և 31-ամյա վարորդի Mercedes-ը. նրանք վթարի մեջ մեղադրում են միմյանց
SocietyShamshyan.com-ը գրում է.
Այսօր փետրվարի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Գայի պողոտայի և Թոթովենց փողոցի խաչմերուկում բախվել են 22-ամյա Վանիկ Ղազարյանի վարած Infiniti D-35 մակնիշի 99 ՏQ101 համարանիշի և 31-ամյա Նազիկ Մանվելյանի վարած Mercedes C-180 մակնիշի 35 CT 840 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու զահմանազատել տարածքը:
Ավելին` սկզբնաղբյուր կայքում
Շարունակությունը՝ այստեղ