«Ապրում եմ իմ երազած կյանքով». Արաքսյա Մելիքյան
LifestyleBravo.am-ը գրում է.
Արաքսյա Մելիքյանն օրեր առաջ դարձել է 34 տարեկան: Ինչպես պատմել է BRAVO.am-ին, առաջին շնորհավորողը երկրպագուն է եղել.«Շատ բարեմաղթանքներ եմ ստացել, այնքան ջերմ խոսքեր եմ լսել, որ էլ ասելու չի: Նվերների մասին խոսք չկա. ուր մտել եմ, նվերներով ծանրաբեռնված եմ դուրս եկել: Քանի որ մեծ ծնունդ չէի նախատեսել, չէի էլ մտածում, որ այդքան մարդ ինձ համար նվեր պատրաստած կլինի»:
Դերասանուհին տարեդարձը նախ նշել է Հանրայինում, ապա՝ Սունդուկյանում. «Հեռուստաընկերությունում ու թատրոնում ինձ ծափերով ու բացականչություններով դիմավորեցին: Երեկոն էլ ամուսնուս ու մեր ընկերների հետ ռեստորանում ենք անցկացրել: Խելահեղ ու հագեցած օրից հետո մի լավ լիցքաթափվել եմ ու հաճելի ժամանակ անցկացրել: Երեխաներս էլ գիշերը տանն էին ինձ սպասում փուչիկներով, եւ հենց մտա տուն, բղավելով շնորհավորեցին»:
Շարունակությունը՝ այստեղ: