Աշոտյանի սփոյլերը՝ անտրակտից առաջ
AnalysisՀանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում անուղղակիորեն հաստատել է, որ ՀՀԿ-ն Հայաստանի վարչապետի պաշտոնում կառաջադրի Սերժ Սարգսյանին: Նա ասել է, որ դա իր անձնական կարծիքն է: Աշոտյանը նաև ավելացրել է, որ այս ամենը նման է դասական ներկայացմանը՝ «բոլորը գիտեն ինչով կավարտվի, սակայն միեւնույն է նայում են»:
Աշոտյանի այս խոսքերը առավել քան ազնիվ արձանագրումն է այն անորոշության, որ այժմ կա իշխանության շարքերում: Անորոշության հեղինակը Սերժ Սարգսյանն է, որը չի շտապում ցրել անորոշությունը, չնայած թե՛ իրավիճակի ռացիոնալ վերլուծությունը, թե՛, ընդհանրապես, քաղաքական պարզ տրամաբանությունը հուշում են, որ Սարգսյանն իսկապես գնում է վարչապետության:
Իսկ անորոշությունն անհրաժեշտ է հնարավոր մրցակիցների, հատկապես՝ ներքին մրցակիցների ինքնությունը պարզելու կամ արդեն պարզած խմբերի սահմանները ավելի հոծ գծերով գծելու, յուրայիններին օտարներից տարանջատելու համար:
Արտակ Ասլանյան