Անի Վարդանյան. Ինստագրամի ամենահայտնի հայուհին, ով ավելի քան 2.5 միլիոն հետևորդ ունի
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Շատերը մտածում են, որ Ինստագրամի ամենահայտնի հայուհիները Լիլիթ Հովհաննիսյան ու Նազենի Հովհաննիսյանն են՝ չհաշված Քիմ Քարդաշյանին, ով շատ ավելի մեծ շուկայում է գործունեություն ծավալում։ Սակայն իրականում կա ռուսաստանաբնակ մի հայուհի, ով ունի ավելի քան 2.5 միլիոն հետևորդ և այդ ամենին հասել է իր անկրկնելի ձայնային տվյալների շնորհիվ։


Անի Վարդանյանը, ով իր առաջին իսկ հրապարակումներով հասկացրել է, որ հիանալի ձայն և վոկալային տվյալներ ունի, պարբերաբար թարմացնում է իր էջը՝ հրապարակելով հայտնի երգերի cover տարբերակներ։
Նման տեսանյութեր հրապարակելով՝ Անին ընդամենը մի քանի տարվա ընթացքում կարողացել է հետևորդների հսկայական բանակ հավաքել թե՛ Հայաստանից, թե՛ Ռուսաստանից և թե՛ Կովկասից։
Նշենք նաև, որ Անին սեփական երգեր ևս ունի, որոնց համար գրում է և՛ բառերը, և՛ երաժշտությունը։