Ինչի՞ մասին է Արմանի, Ֆելիքսի, Սոֆյայի մասնակցությամբ նոր սիթքոմը. ֆոտոշարք. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Տարեվերջին Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել էր, որ Հանրային հեռուստաընկերությունը նկարահանում է նոր սիթքոմ` «Տանդեմ» խորագրով։ Շուտով սիթքոմը կլինի Առաջին ալիքի եթերում։ Մինչ այդ Tert.am Life–ն իր ընթերցողներին է ներկայացնում սիթքոմի ռեժիսոր և գլխավոր դերակատար Արման Նշանյանի հարցազրույցն ու լուսանկարներ նկարահանման հրապարակից։
Արման Նշանյանի և Սոս Ջանիբեկյանի մասնակցությամբ «Կենտ զույգը» ներկայացման մասին հանդիսատեսը, հավանաբար, չի մոռացել։ «Տանդեմը» «Կենտ զույգի» սփին–օֆֆն է, որտեղ չափազանց կոկիկ ու մաքրասեր հերոսին կրկին մարմնավորում է Արման Նշանյանը, իսկ փնթի ու թափթփված հերոսի դերն այս անգամ խաղում է Ֆելիքս Խաչատրյանը։
2 ընկերների համատեղ կյանքի արդյունքում ստեղծված խառնաշփոթը զավեշտալի իրավիճակներ է ստեղծում։ ««Տանդեմը» նմանություններ ունի իմ ներկայացմանը, որն արել էի Սոս Ջանիբեկյանի հետ, սակայն լրիվ այլ ուղղություն ունի։ «Կենտ զույգ» հասկացողությունը 1940-ական թվականներից բեմադրվել է տարբեր դրսևորումներով։ Ինչ խոսք, կան նմանություններ «Կենտ զույգի» հետ, դա թաքցնել պետք չէ։ Ներկայացված է «պլյուսի» և «մինուսի» փոխազդեցությունը, որից կոնֆլիկտներ են առաջանում»,– ասաց Արմանն ու հավելեց, որ թեև պատմությունը զվարճալի է, զուգահեռ փորձել են ներկայացնել նաև պատճառահետևանքային կապերը, գնալ դեպի հերոսների մանկություն և ցույց տալ, թե ով ինչու է այդպիսին դարձել։ «Այն, ինչ մենք անում ենք, մեր ներքին խառնվածքի արտացոլանքն է և ունի իր նախապատմությունը»,– նկատեց նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: