Կոյուղին Երկիր Ծիրանիի քաղաքական հանգրվանն է
AnalysisԵրկիր Ծիրանի տխրահռչակ կուսակցության ավագանու անդամներն այսօր ավագանու նիստի էին ներկայացել կոյուղաջրերով: Նրանք փորձում էին կոյուղաջրերը բերել բեմահարթակ: Բավական մեծ ջանքերով ու աղմուկով հնարավոր եղավ հեռացնել Զարուհի Փոստանջյանի աշխուժակներին դահլիճից:
Սա առաջին դեպքը չէ, երբ ծիրանիի կանայք փորձում են սկանդալներ կազմակերպել ավագանու նիստերի ընթացքում: Ավագանու մյուս անդամներն արդեն իմունիտետ ունեն և այս մի դեպքն էլ կմարսեն: Բաարեբախտաբար ավագանու ադեկվատ անդամների քանակը գերակշռում է Երկիր Ծիրանիի անդամների քանակին:
Այստեղ կարևոր ու հատկանշական մեկ այլ բան կա: Երկիր Ծիրանին, որ ավագանում հայտնվել է պարզապես հանգամանքների բերումով, փաստացի ծառայություն է մատուցում բոլորիս, երբ կոյուղաջրերով ներկայանում է ավագանու նիստին: Ծառայություն փոխաբերական իմաստով: Ծիրանիի կանայք ցույց են տալիս այն վայրը, որտեղից նրանք սերում են քաղաքականապես և որտեղ էլ իրենց քաղաքական վախճանը կնքելու են ՝ այսինքն կոյուղում:
Որովհետև միայն կոյուղային մակարդակի մտածողություն ունեցողը կարող է նմանօրինակ տհաճ, հակասանիտարական ու հակամշակութային գործիքներով մտնել քաղաքական պայքարի մեջ: Դժվար է ասել, թե էլ ինչ կմոգոնեն արդեն հոգեբանական շեղումների ձգտող այս կանայք, հաջորդ անգամ ինչով կփորձեն աչքի ընկնել: Սահմանը նրանք հատել են: Անցել են բոլոր թույլատրելիի սահմաններն ու իրենց ընդդիմադիր գործեալոճը իջեցրել պլինտուսի մակարդակից էլ ցածր:
Քաղաքական ուժերը պետք է հստակ գնահատականներ տան տեղի ունեցածի հետ կապված: Սա քաղաքական մշակույթի էական անկում է նշանակում, սա մի կետ է, որտեղից այն կողմ արդեն հնարավոր չէ անցնել:
Սիմոն Ավետիսյան