Այս ծառի տակ մոր կողմից դանակահարված և ողջ-ողջ թաղված նորածինը լիովին առողջացել և նոր ընտանիք է գտել. լուսանկարներ
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
2016 թ.-ի փետրվարին Թայլանդի Կհոնկեն քաղաքի մերձակա անտառում, 20սմ խորությամբ փոսում մայրը թաղեց սեփական որդուն՝ Այդին անունով նորածնին: Մինչ թաղելը նա նաև մի քանի անգամ դանակով հարվածեց փոքրիկին:Երեխային պատահմամբ հայտնաբերել էր տարածքով անցնող 53-ամյա հովիվ Հաչիտ Կրոնգյուտը, ով թույլ ճիչ էր լսել և նկատել էր գետնի տակից դուրս եկած փոքրիկ ոտքը: Նա անմիջապես երեխային հիվանդանոց էր տեղափոխել:
Փոքրիկին փրկած վիրաբույժները ենթադրում են, որ հողի ճնշումն է փրկել երեխային արնահոսությունից: Այս պատմությունը ցնցել էր ինչպես տեղի, այնպես էլ համացանցի հասարակությանը: Երեխայի մայրն այդպես էլ չհայտնաբերվեց:
Յոթ ամիս անց Այդինին որդեգրեց Շվեդիայից մի ամուսնական զույգ: