Կեսարյան հատման ժամանակ բժիշկներին անակնկալ էր սպասվում. նման բան 80 հազար երեխայից միայն մեկի մոտ է հանդիպում. տեսանյութ
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Դեռևս հին ժամանակներում համարվում էր, որ եթե երեխան ծնվել է «շապիկով», ապա երջանիկ մարդ կլինի։ Նախկինում, երբ բժշկությունը դեռ լավ զարգացած չէր, ինչպես մեր օրերում, ամնիոտիկ պարկով ծնված երեխան պետք է իրոք հաջողակ լիներ, որպեսզի ապրեր, քանի որ եթե ծննդաբերությունն ընդունող մարդիկ հապաղեին, փոքրիկը կմահանար։
Երեխայի դեմքի վրայից պետք է արագ հեռացնել թաղանթը, որպեսզի փոքրիկը շնչի։
Բարեբախտաբար, այսօր նման ծննդաբերություններն անցնում են առանց բարդությունների։
Այս տեսանյութի հերոսը ևս ծնվում է «շապիկով»՝ կեսարյան հատման միջոցով։
Նույնիսկ ամենափորձառու բժիշկները նման տեսարանի հաճախ ականատես չեն լինում, քանի որ 80 հազար երեխայից միայն մեկն է ծնվում ամնիոտիկ պարկով։