79-ամյա կնոջը արգելում են մարմնավաճառությամբ զբաղվել...
Lifestylebaq.ԿԶ կայքի հաղորդմամբ.
Ղազախստանի Ժամբիլի մարզի Տարազ քաղաքում զավեշտալի դեպք է գրանցվել:
79-ամյա Գուլդանա Ժապուկովնան դիմել է ոստիկանություն: Իր դիմումում կինը հայտնում է.
<<Իմ որդին և աղջիկը բռնանում են իմ ազատ կյանքին: Երեխաներս չեն ցանկանում, որ ես ազատ ապրեմ և վայելեմ իմ կյանքը>>
Գուլդանա Ժապուկովնայի որդին՝ Տուրեբեկ Ժապուկովնան, խիստ մտահոգված է իր մոր առողջական և հոգեկան վիճակով: Վերջինս պատմել է, որ մայրը ցանկանում է մարմնավաճառությամբ զբաղել՝ պատճառաբանելով, որ սոց. թոշակը քիչ է և չի կարողանում սրտի ուզածի չափով ծախսել, ապա ժպտալով ավելացնում է , որ մոր սրտի ուզածը առևտրի կենտրոններում գումար ծախսելն է...
Տղայի կողմից մորը տված այն հարցին, թե ով կցանկանա օգտվել իր մարմնավաճառի ծառայություներից, Գուլդանա Ժապուկովնան, շատ խիստ ազդվելով, ասել է, որ մինչև այսօր իր երկրպագուները իրեն հանգիստ չեն տալիս, նամանավանդ, երբ իմացել են, որ ամուսնիը մահացել է: Օր օրի մեծանում է առանց այն էլ հսկայական երկրպագուների բանակը...