Նազիկ Ավդալյանը՝ ոճային փոփոխության, ամուսնու արձագանքի և որդու մասին
LifestyleLife.tert.am-ը գրում է.
Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը վերջին շրջանում իրեն նվիրել է ընտանիքին։ Tert.am Life-ը ծանրամարտիկի հետ զրուցել է ոճային փոփոխության, որդու հետ ներկայիս հարաբերությունների և նոր աշխատանք սկսելու մասին։
Նազիկը վերջերս ոճային փոփոխություն է արել և հրաժարվել է երկար վարսերից։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ փոփոխություն անելուց առաջ երկար չի տատանվել։ «Ես հոգնել էի երկար սանրվածքից, որոշեցի փոփոխություն անել։ Կարծում եմ՝ չի կարելի միապաղաղ ապրել։ Ես չեմ վախենում փոփոխություններից և չեմ փոշմանում, անգամ, եթե այնքան էլ լավ չի ստացվում։ Միշտ կարելի է փորձել,– ասաց Նազիկն ու հավելեց, որ հատուկ սեր չունի երկար վարսերի հանդեպ,– Կարևորն այն է, որ սանրվածքը սազի մարդուն։ Երևի, ինձ սազում է կարճ սանրվածքը»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։