Դժբախտ դեպք. 19-ամյա հարսնացուին դաժանորեն սպանել են հենց հարսանիքի օրը. Ահա թե ով և ինչու էր դա արել
LifestyleIntermedia24.ru կայքը գրում է.
19-ամյա Խանզադի Լաշարին դեռ իր հարսանեկան զգեստով էր, երբ դաժանորեն սպանվեց իր հարսանիքի օրը փեսայի` Քալանդար Բակշ Խոխարի կողմից Պակիստանում: Նրա հայրը կասկածներով լցվեց, երբ նկատեց, որ դուստրն արդեն մի քանի ժամ է չի իջնում հյուրերի մոտ:
Բայց բարձրանալով նրա սենյակ` հայտնաբերեց դստեր դիակը` արյան մեջ շաղաղված:

Ծնողները կանչեցին ոստիկանություն և Խանզադիի սպանության մեջ մեղադրեցին նրա ապագա ամուսնուն: Մի քանի օր անց Քալանդարը ձերբակալվեց և հետաքննության արդունքում պարզ դարձավ, որ սպանության պատճառը եղել է աղջկա անհավատարմությունը. նա մինչամուսնական կապի մեջ է եղել այլ տղամարդու հետ:

Բայց, բարեբախտաբար, Խանզադիի եղբայրները կարողացան վրեժ լուծել` կրակելով մարդասպանի զույգ ոտքերին: Հիմա մեղավորը ձերբակալված է և սպասում է իր դատավճռին: