Yerevan, 30.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հրամանատարը գիշերով զինվորներին արթնացրել է, շարել է դրսում և ստիպել է տառեր սովորել (տեսանյութ)

TV

Forrights.am-ը գրում է.

Հունվարի 27-ին Արցախում զոհված զինծառայող, 20-ամյա Հովսեփ Գրիգորյանի մայրը՝ Արմինե Ավետիսյանը, կարող էր իր միակ որդուն  պահել Ռուսաստանում, որտեղ ապրում էր 10 տարուց ացելի, չտար պետությանը: Բայց նա հետ բերեց Հովսեփին Հայաստան, ծննդավայր Սպիտակ, հավատալով, որ լավ է ծառայել հայկական բանակում, քան օտար երկրում ապրել առանց անձնագրի, առանց փաստաթղթի ու կարգավիճակի, վախենալով դուրս գալ փողոց: « Մտածեցի, ոչինչ, էդ երկու տարին կգնա, կծառայի,կյանքը կկարգավորի, հետ կգա»:

Հավատ, հավատ մինչև վերջ

Հետագայում էլ լավատեսությունը չլքեց Արմինեին, երբ Հովսեփին հապճեպ, երկու օրում տարան Արցախ, « Եղնիկներ» կոչվող զորամաս, թեև որպես միակողմանի ծնողազուրկ նա կարող էր օգտվել բնակության վայրից մինչև 150 կմ տեղակայված զորամասում ծառայելու արտոնությունից: 6 ամիս առաջ, երբ Հովսեփին զորակոչում էին, այդ արտոնությունը դեռ հանված չէր:

Արմինե Ավետիսյանը հավատում էր նաև, որ իր որդին ընտելացել է բանակային առօրյային, իրեն լավ է զգում: «Ծառայություն է, դժվարություններ կային, բայց ամենադժվար պահը՝ 6 ամիսը, նա անցել էր», — ասում է մայրը: Վերջին անգամ դիրքեր գնալուց որդին նրան ասել էր. «Մի անհանգստացի, ամեն ինչ լավ է, եթե «դեբիլ» չլինես, վտանգավոր չի»:

Հիմա էլ, երբ որդին այլևս չկա, Արմինեն կրկին հավատում է: Այս անգամ նրա վստահության օբյեկտը զինդատախազությունն է: «Դատախազը մեր շահերն է պաշտպանում պաշտոնապես, նրանք մեր կողմից են» — ասում է Արմինե Ավետիսյանը:

Զինդատախազը կանչել է զոհվածի մորը  հանդիպման

Զինդատախազ Վահե Հարությունյանը Հովսեփի մահից հետո իր մոտ է հրավիրել Արմինեին, խոսք է տվել, որ ամեն ինչ կանի գործը բացահայտելու համար:  « Ասեցին՝ խոստանում ենք, որ ամենաօբյեկտիվ ձևով քննություն կանենք, ամեն մարդ կպատժվի: Անձնակազմից արդեն քանի հոգի ազատվել են աշխատանքից, մի քանի հոգի ներկա պահի նստած են», —  համոզված ասում է Արմինե Ավետիսյանը, բայց օրեցօր նրա գլխում կասկածներն ավելանում են: Նախ, որդուն բերել են ճակատից խփված: Դեպքից երկու օր անց քննչական կոմիտեն հաղորդեց, որ շարքային Հովսեփ Գրիգորյանը մահացու վիրավորում է ստացել է մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: Կրակողի անունը չէր նշվում:

«Բայց ինչպե՞ս կարելի է միամիտ կրակել ճակատի կենտրոնին», — հարց է տալիս մայրը: Զոհվածի հարազատներին կասկածելի է թվում զինկոմիսարիատի տարածած վարկածը՝ թե Հովսեփի ծառայակիցը նրան վախեցնելու նպատակով զենքը դրել է ճակատին և անզգուշորեն կրակել:

Մարտակերտի քննիչը մեկ օրում բացահայտել է սպանությունը 

«Այդ օրը զրուցել են կատակի ձևով, կարող է, ուզել է երեխուն ծնկի բերել, վախացնել», — կրկնում է Արմինե Ավետիսյանը զինկոմիսարիատի տարածած վարկածը:

Այն շարադրված է Մարտակերտի հատկապես կարևոր գործերի բաժնի քննիչ Ս. Ա. Եղյանի գրությունում, որը թվագրված է 28.01.2018. «Գնդացրորդ Աշոտ Չախալյանը…նույն ջոկի նռնակաձիգ, պարտադիր ժամկետային զինծառայող Հովսեփ Գրիգորյանի հետ դիտորդի պարտականությունները կատարելու ժամանակ, վերցրել է վերջինիս ամրակցված ԱԿՄ տեսակի… ինքնաձիգը, խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, այն է՝ շարքային Հ.Կ. Գրիգորյանին վախեցնելու նպատակով մարտական փամփուշտներով լիցքավորված պահեստատուփը ինքնաձիգին ամրացված վիճակում, անհարկի կատարել է լիցքավորում, ինքնաձիգի փողը ուղղել է շարքային Հ.Կ. Գրիգորյանի գլխի ուղղությամբ, հանել պահեստատուփը, և սեղմել է ձգանը»:

Այսինքն, ստացվում է, որ Հովսեփի մահվան հաջորդ օրն արդեն Մարտակերտի քննիչն ամբողջությամբ բացահայտել է դեպքը և ներկայացրել է ծնողին:

Զինծառայողներ Հովսեփ Գրիգորյանը և Աշոտ Չախալյանը դեպքի վայրում  միայնակ են եղել: Վարույթ իրականացնող  մարմինը առաջին իսկ օրվանից կենտրոնացել է միակ վարկածի վրա, որի հիմքը կրակողի ցուցմունքներն են: Այլ վարկած չի դիտարկվում:

«Ո՞նց կարաս ասես «ախպեր» ու հետևից քֆուր անես». հայ-ռուսական տարբերություններ  

Հովսեփ Գրիգորյանը 4 տարեկանից ապրել է Ռուսաստանում: Ընկերություն է արել իր նման Ռուսաստանից ծառայելու նպատակով վերադարձած տղաների հետ: « Նրան զորամասում և այստեղ ռուս էին ասում, — հիշում է զոհվածի մայրը, — ինքը մի անգամ ասեց՝ ցավը նա է, որ ես Ռուսաստանում  հայ եմ, իսկ ստեղ ռուս եմ, ես չգիտեմ, ես ով եմ: Նրա մտածելակերպը ուրիշ էր, շատ տարբերվում էր ստեղի երեխեքի մտածելակերպից: Ինքը ասում էր՝ ստեղ բոլորը էգոիստ են: Ստեղ իրար կասեն ախպեր, մի քիչ հետո վերջին բառերը կասեն: Բայց ախպերը սրբություն ա, ոնց կարելի է ռազբորկաների մեջ օգտագործել էդ բառը ու հետո քֆուր անել: Ես իրեն սովորեցրել էի, որ միշտ իրեն դներ դիմացինի տեղը: Միշտ ասում էր мне очень тяжело жить после этих слов: Այստեղ ամեն մեկն իր համար էր»:

Որդին պատմել է մորը, որ լարված հարաբերություններ է ունեցել իր հրամանատարի հետ: Հրամանատարը ռուսաստանցի տղաներին հայերեն կարդալ էր սովորեցնում, կիրառելով դաժան «ուսումնական մեթոդներ», նվաստացնելով «ռուսաստանցիներին» մյուս զինծառայողների առաջ: «Հրամանատարը ստիպել է, որ գիշերային ժամերի հաշվին սովորեն բառերը», — պատմում է Արմինե Ավետիսյանը, — Գիշերը քնից հանել է, քնի հաշվին երեխեքին դաժանորեն դուրսը ցրտին կանգնեցրած ստիպել է բառեր սովորել, ասելով՝ չեք քնի, մինչև չսովորեք բառերը»: «Եղնիկներից» Գրիգորյանների տուն եկած զինվորականները հայտնել են, որ հրամանատարին երկու շաբաթ առաջ փոխել են:

Անզգուշությամբ, թե դիտավորությամբ պատճառված մահ. չփարատված կասկածներ  

Արդյո՞ք հրամանատարի փոփոխությունը պատահականություն է, արդյո՞ք կապված չի եղել տեղի ունեցած սպանության հետ: Հովսեփի տատիկը՝ Մարիետա Գրիգորյանը, կարծում է, որ կատարվածը դիտավորյալ սպանություն է: «Ես ծառայողներից խոսակցություն եմ լսել, որ սպանողը տարիքով մարդ ա եղել, զինվոր չի եղել>>, — ասում է նա, չհավատալով զենքով վախեցնելու, անզգույշ կրակոցի մասին պատմությանը: «Հավատալու բան չի», — ասում է:  Զոհվածի քեռին, Արկադի Գրիգորյանը, նույն կարծիքի է. «Մանուշակ մանկապարտեզն էր, ի՞նչ է: Տարի ու կես ծառայող տղեն ոնց կարա զենքը «ստաժոր» ընկերոջ գլխին դնի, խաղ անի», — ասում է նա:

Զենքի հետ վարվելու կանոնների խախտման համար մեղադրվող Աշոտ Չախալյանի  հարազատները Գրիգորյաններին չեն այցելել:

Սոցապ նախարարությունը ընտանիքին 1 մլն դրամ է հատկացրել հուղարկավորության ծախսերի համար: Հովսեփին հողին հանձնելիս, նրա մարմինն ամբողջությամբ ծածկել են եռագույնով:

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M