Կինոն միանգամայն ինքնուրույն աշխարհ է. «բացառիկ կինոհանճար» Արտավազդ Փելեշյանը նշում է 80-ամյա հոբելյանը
Culture«Սկիզբ», «Մարդկանց երկիրը», «Մենք», «Մեր դարը», «Կյանք», «Տարվա եղանակները» հանրահայտ ֆիլմերի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, որի տարածական մոնտաժի տեսությունն ուսումնասիրվում և ուսուցանվում է աշխարհի հայտնի կինոինստիտուտներում, համաշխարհային կինոյի դասականներից է: Փելեշյանը փետրվարի 22-ին տոնում է ծննդյան 80-ամյակը:
Փելեշյանի բոլոր ֆիլմերը հավերժականի մասին են, ամեն ինչ՝ մարդու միջոցով, մարդու մասին։Ռեժիսորը չի ընդունում այն կարծրատիպը, թե կինոն սինթետիկ արվեստ է, նրա համար կինոնմիանգամայն ինքնուրույն աշխարհ է։
Փելեշյանի «Դիստանցիոն մոնտաժը», մոնտաժի զարգացման պատմության մեջ նոր քայլ էր ներկայացնում։ 1988 թվականին հրատարակեց «Իմ կինոն» գիրքը, ուր զետեղված էին տեսական աշխատանքներն ու սցենարները։ Իր ֆիլմերում նա վերացրեց խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանները՝ երկուսն էլ մոնտաժելով իբրև իրական բանաստեղծական էություն:
Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964), «Մարդկյանց երկիրը» (1966), «Սկիզբը» (
2011 թվականին իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոն նկարահանել է «Փելեշյանի լռությունը» վավերագրական ֆիլմը՝ նվիրված մեծ ռեժիսորին։
Ինչպես մեզ տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստվում է վարպետի հետ պայմանագիր կնքել՝ նրա հուշերը 2020 թվականին պետական աջակցությամբ հրատարակելու համար։ Նախարարությունը պատրաստ է նաև աջակցել՝ Երվանդ Քոչարի մասին նրա ֆիլմը նկարահանելու գործում։
Փետրվարի 23-ին Օպերային թատրոնում Մշակույթի նախարարությունը կկազմակերպի հոբելյանական երեկո՝ նվիրված Վարպետի ծննդյան 80-րդ տարեդարձին։