2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ
International newsPast.am-ը գրում է.
Ռուսաստանի Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը ՌԴ դատարանների նախագահների խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ վերջին հինգ տարում 1,5 անգամ ավելացել է տեռորիզմի մեղադրանքով դատվածների թիվը:
«Վերջին հինգ տարում 1,5 անգամ ավելացել է տեռորիզմի մեղադրանքներով դատվածների թիվը: Միայն 2017 թվականին դատվել է 590 տեռորիստ: Էքստրեմիստական ուղղվածության հանցագործությունների համար դատվածների թիվն ավելացել է 1,6 անգամ: Միայն 2017 թվականին դատվել է 691 էքստրեմիստ»,– Past.am-ի փոխանցմամբ ասել է Լեբեդևը: