Դոլարը երկարատեւ անկումից հետո մի փոքր ամրապնդվել է
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 22-ին, կազմել է 480.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.11 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 590.67 դրամ (նվազել է 1.69 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 667.57 դրամ (նվազել է 3.50 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.47 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 253.93 դրամ, ոսկի՝ 20,557.13 դրամ, պլատին՝ 15,419.78 դրամ։