Դերասան Կարո Հովհաննիսյանի սիրելին առաջին անգամ մեկնաբանում է իրենց բաժանման լուրերը
TVAsekose.am-ը գրում է.
Արդեն տևական ժամանակ է, ինչ պարբերաբար քննարկվում է, որ դերասան Կարո Հովհաննիսյանը և նրա սիրելին` դիզայներ Ռիտա Մարգարյանը, այլևս միասին չեն:
Այդ տեղեկությունը տարածողները որպես հիմնավորում նշում էին այն, որ համացանցում իրենց համատեղ լուսանկարները տարածել սիրող զույգը հեռացրել էր գրեթե բոլոր լուսանկարները, այդ թվում` նաև նշանադրության:
Հարկ է նշել, որ դատելով նախկին լուսանկարներից` կարելի էր ենթադրել, որ Կարոն և Ռիտան միմյանց շատ էին սիրում և չէին բարդույթավորվում իրենց սերը ցուցադրելուց: Առավել ուշադիրները նաև պնդում էին, որ նրանք Instagram-ում այլևս չկան միմյանց հետևորդների ցանկում, ինչը ներկայիս տեխնոլոգիական դարում, թերևս, կարևոր նախապայմաններից մեկն է:
Այս պահին Մոսկվայում գտնվող Ռիտան, ով ի սկզբանե հենց այնտեղ էր ապրում, Asekose.am-ի հետ զրույցում տարածված խոսակցությունների վերաբերյալ նշեց հետևյալը.
«Ես չգիտեմ, թե որտեղից են մարդիկ նման ենթադրություններ անում: Ես շոկի մեջ եմ, սակայն ուշադրություն էլ չեմ դարձնում այդ ամենին: Պարզապես ես և Կարոն որոշել ենք այդքան չհրապարակել մեր լուսանկարները` գոնե մի որոշ ժամանակ: Մենք չենք բաժանվել, թող եզրահանգումներ չանեն, որոնք իրենք են երևակայում և հորինում: Այդ ամենը լուրջ չէ»:
Ռիտան այլ մեկնաբանություններ տալ չցանկացավ և սահմանափակվեց այսքանով: Հավելենք, որ դերասան Կարո Հովհաննիսյանն այս առիթով նույնպես ցանկություն չունի խոսել: Մեկ անգամ միայն ասել է ընդամենը հետևյալը. «Նման բան չկա, մենք չեն բաժանվել»:
Ինչևէ, մենք էլ մեր հերթին զույգին հարատև սեր ենք մաղթում:
Հեղինակ` Ա. Գրիգորյան