Պատրաստում ենք շերտավոր խմոր՝ առանց ձվի և կարագի. արագ և շատ էժան բաղադրատոմս
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Բաղադրիչներ
- Ցորենի ալյուր՝ 600 գր
- Աղ՝ 1 թ/գ
- Սոդա՝ 1 թ/գ
- Լիմոնի աղ՝ 1/3 թ/գ
- Շաքարավազ՝ 2 ճ/գ
- Ջուր՝ 320 մ/լ
- Ձիթապտղի յուղ (արևածաղկի յուղը այս դեպքում հարմար չէ)
Շերտավոր խմորի պատրաստումը
Ձիթապտղի յուղը դրեք սառնարանում 30 րոպե այնպես, որ այն մի փոքր թանձրանա: Ալյուրի մեջ ավելացրեք սոդան, շաքարավազը և աղը: Ամբողջը խառնեք:
Դանդաղորեն ավելացրեք ջուրը և խառնեք խմորը: Հնարավոր է, ալյուրի որակից կախված, ձեզ անհրաժեշտ լինի այլ քանակությամբ ջուր: Կողմնորոշվեք՝ ելնելով խմորի թանձրությունից: Այն պետք է լինի բավականաչափ փափուկ և էլաստիկ:
Փաթաթեք խմորը ցելոֆանի մեջ և թողեք՝ 20 րոպե հանգստանա: Ապա կրկին խառնեք խմորը և գրտնակեք այն, որքան հնարավոր է, բարակ: Խմորը պատեք ձիթապտղի յուղով: Բաժանեք 2 մասի և խմորի շերտերը դրեք իրար վրա այնպես, որ շերտերի յուղով պատված մասերը վերևում լինեն:
Խմորը փաթաթեք գլանակաձև՝ սննդի համար նախատեսված ցելոֆանով և դրեք սառցարան 15 րոպե: Ապա գլորելով բացեք խմորը և սկսեք աշխատանքը:
Կարող եք օգտագործել ցանկացած լցոն: Այս շերտավոր խմորն անհավանական թեթև ու փափուկ է ստացվում: Անպայման գրի առեք բաղադրատոմսը և զարմացրեք ձեր մտերիմներին: