Կարապետյանի կարապի երգը
AnalysisԿարեն Կարապետյանի հիմնական հաղթաթուղթը Հայաստանի ներքաղաքական կյանքում նրա օտար լինելու հանգամանքն էր: Օտար, որը պետք է թարմություն բերեր Հայաստանին ՝ կլիներ դա ներդրումների, թե աշխատանքի ոճի տեսքով: Մեկ տարուց ավել տևած վարչապետությունը ցույց տվեց, որ իրականում Կարապետյանը ոչինչ էլ չբերեց Հայաստանին:
Իրականությունն ու մեդիաընկալումները հաճախ տարբերվում են: Նույն այդ տարբերությունը զգացվեց նաև Կարապետյանի դեպքում: Հիմա տեսադաշտում նոր աստղ է հայտնվել՝ ավելի աստեղային վայրից ՝ Մեծ Բրիտանիայից: Հիմա շատ սպասելիքներ կապվում են Արմեն Սարգսյանի հետ: Կդառնան դրանք իրականություն, թե ոչ, այլ հարց է:
Սերժ Սարգսյանը աստղագետի նման դաշտ է մտցնում ու հանում նոր կերպարներ ու ըստ այդմ ձևափոխում վերնախավի էությունը: Այնինչ ինքը ՝ լինելով բավական հեռու աստղի համբավից, շարունակում է պահպանել բոլոր հիմնական լծակները, որոնք հնարավոր է ունենալ այսօր Հայաստանում:
Արտակ Ասլանյան