Հղիությունը թաքցնող Մերի Մակարյանից մինչև «հղիանալ» ցանկացող Անի Երանյան․ ինչ էր կատարվում հայ շոուբիզնեսում այս շաբաթ (լուսանարներ)
LifestyleBoomnews.am-ը գրում է.
Ընթերցղներն արդեն տեղյակ են, որ Boomnews.am-ը հայ աստղերի կյանքին ու թեմաներին հատուկ ուշադրություն է դարձնում ու որ մեր խմբագրության աչքից ոչինչ չի վրիպում։ Այս շաբաթ էլ, բնականաբար, բազմաթիվ անդրադարձներ եղան աստղերի կյանքին, առօրյային, նախանձին ու նրանց միջև պատերազմներին։
Նախորդ շաբաթն էլ լի էր իրադարձություններով։
Շաբաթը սկսեց Մերի Մակարյանը։ Դերասանուհին հղի է ու փորձում է թաքցնել դա։ Սակայն մեր աչքից ոչինչ չի վրիպում։ Մերին շատ գեղեցիկ է այդ կառուցվածքով։
Նախկին ընկերուհիներ Մերի Հակոբյանի ու Շուշան Երիցյանի միջև սկսած պատերազմի ճակատամարտեր տեղի ունեցան ինչպես շաբաթվա սկզբին, այնպես էլ վերջին։Վերջին հարվածըՇուշան Երիցյանն է հասցրել ու հիմա բոլորը սպասում են Մերիի հակահարվածին։
Արմենչիկի ու Արման Հովհաննիսյանի Հայ աղջիկներ տեսահոլովակի պրեմիերայով, սահուն քայլերով անցանք Անի Երանյանի «հղի» կառուցվածքը վերադարձնելու ջանքերին։ Անին ԱՄՆ մեկնելուց հետո միայն ուտելիքների գայթակղիչ լուսանկարներ է հրապարակում։
Քննադատեցինք Լիլիթ Հովհաննիսյանի PR-ով զբաղվող մարդում (եթե կա այդպիսին), քանի որ Լիլիթի երգչուհի կերպարը մի կողմ դրած, նրան առաջնահերթ ներկայացնում են որպես սեքսուալ աղջիկ։
Այնուհետ ուրախացանք Գարիկ Պապոյանի առողջանալու քայլերով, վայելեցինք Լիլիթ Հովհաննիսյան նոր գունեղ տեսահոլովակը, ականատես եղանք Աննա Գրիգորյանի կերպարափոխությանը և հասանք իրենց երիտասարդ ընկերուհիներից բաժանված երկու հասուն դերասանների։
Առանց վախենալու արդարացի քննադատեցինք Տիգրան Մնացականյանի ու ընկերուհու՝ 19-ամյա Մարիամ հասարակությանը բաց մատուցած հարաբերությունները ու պտուղները, որ հիմա քաղում են դրա արդյունքում։
Բացահայտեցինք նաև, որ Վահագն Գալստյանն էլ ոչ միայն բաժանվել է իր 28-ամյա Լուսինից, այլ նաև նրան նույնիսկ հեռացրել է իր ընկերների ցանկից։
Հետաքրքիր էր այս շաբաթը՝ անսպասելի ու սկանդալային նորություններով։ Մյուս շաբաթ այդպիսի նորությունների առկայության դեպքում, Boomnews.am-ը խոստանում է առաջինը տեղեկացնել Ձեզ։ Հետևեք մեզ։