Դանակահարության դեպք է տեղի ունեցել Գյումրիում
SocietyԳյումրիում դանակահարության դեպք է գրանցվել:
Փետրվարի 26-ին 19:30-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել կրծքավանդակի վնասվածքներով քաղաքացի: Տուժածը 1995 թվականին ծնված Կարեն Ք.-ն է: Տուժածի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի կտրած-ծակած վերք: Ինչպես տեղեկացնում են բժշկական կենտրոնի մամլո գրասենյակից, տուժածի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նա այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: