Տաթևիկ Հովհաննիսյանը Կոմիտասի երգերը կկատարի մոսկովյան մենահամերգի շրջանակում
CultureՎերջին 15 տարվա ընթացքում Տաթևիկ Հովհաննիսյանի երկրորդ մեծ համերգը կկայանա հունիսի 2-ին Մոսկվայի միջազգային երաժշտության տանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես նշված է երգչուհու ֆեյսբուքյան էջում, ծրագրի ընթացքում երգչուհին Նյու Յորքի իր թիմի հետ կներկայացնի մեծ կոմպոզիտորների ջազային ստանդարտները, ինչպես նաև կհնչեն Կոմիտասի մշակած հայկական ժողովրդական երգերը` երգչուհու հեղինակային մեկնաբանությամբ:
1980-ականների վերջերին ջազի ասպարեզում Տաթևիկ Հովհաննիսյանի հայտնվելը տպավորիչ էր Խորհրդային Միության երաժիշտների և երաժշտասերների համար: Շուտով նրա երկրորդ հայրենիքը դարձավ ջազի հայրենիք ԱՄՆ-ը, որտեղ, երգչուհու խոսքով, «ջազային երաժիշտ լինելն արդեն մարտահրավեր է»: Այնուամենայնիվ, Տաթևիկն ընդունեց մարտահրավերն ու ապացուցեց, որ ջազի հայրենիքում աստղ դառնալն իր համար հաջողությամբ իրականացված խնդիր է: