Սերժ Սարգսյանի բրեժնևյան տեսլականը
AnalysisԵս կարծում եմ, որ մոտակա մի քանի շաբաթների ընթացքում մենք ավարտին կհասցնենք մինչև 2030 թվականը Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման ռազմավարությունը, այսօր ասել է Սերժ Սարգսյանը սոցիալ-տնտեսական քաղաքականության ոլորտի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ: Նա նաև հավելել է, որ տնտեսական աճի 2017-ի տեմպերը ևս երկու-երեք տարի պահելու դեպքում կարող ենք ժատ լավ հիմքեր ստեղծել ժողովրդագրական ծրագրերի համար:
Նախ, փաստորեն, Սերժ Սարգսյանը շարունակում է իրականությունից կտրվելու և հեռավոր ապագայից խոսելու պոպուլիստական ոճը: Ներկայիս խնդիրներն, իբր, քիչ էին, հիմա էլ որոշել ենք լուծել տաս-քսան տարի հետոյի խնդիրները:
Առավել ողբերգական է, որ դա անում է մարդ, որը տաս տարի ձախողել է երկրի կառավարումը, գտնվում է մեղմ ասած ուժերի զարթոնքից բավական հեռու և մտադիր է բրեժնևյան հավիտենականությամբ դեռևս մեկ տասնամյակ էլ կամ ավելի մնալ իշխանության ղեկին:
Սարգիս Մեսրոպյան