Ուկրաինան ԱՄՆ-ից մահացու զենքի առաջին մատակարարումը կստանա մի քանի շաբաթվա ընթքացքում. Պորոշենկո
International newsԱՄՆ-ից Ուկրաինա մահացու զենքի առաջին մատակարարումը տեղի կունենա մի քանի շաբաթվա ընթքացքում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «Մարտահրավերներ-2018» մամուլի ասուլիսում, հաղորդում է «Սեգոդնյա» պորտալը:
«Մենք մեծ առաջընթաց ունենք ամերիկյան գործընկերների հետ բանակցություններում», - ասել է Ուկրաինայի նախագահը: «Մենք շատ դրական լուրեր ունենք, ես ավելի մանրամասն չեմ կարող ասել, սակայն զենքի առաջին մատակարարումը տեղի կունենա մի քանի շաբաթվա ընթացքում»:
Նրա խոսքով՝ մատակարարումները ներառում են հակադիպուկահարային համալիրներ: Նրա կարծիքով՝ դա թույլ կտա նվազեցնել զոհերի թիվը եւ կբարձրացնի անվտանգությունը, ինչը հատկապես կարեւոր է ճակատային գծում: «Մենք խոսում ենք նաեւ էլեկտրոնային պայքարի միջոցների, հակաօդային պաշտպանության եւ շատ այլ զենքի տեսակների մասին», - ասել է նա: