Թոշակառու կինը 1.5 տարի չի բացել դուռ ոչ մեկի առաջ, և ավելի լավ կլիներ, որ երբեք էլ չբացեր (լուսանկարներ)
LifestyleԱյս կնոջ պատճառով գազի աշխատակիցները չէին կարողանում բնական գազի միացումներ տալ շենքում, քանի որ գրեթե 1.5 տարի կինը ոչ-ոքի առաջ չէր բացում բնակարանի դուռը: Բազմաթիվ բողոքներից հետո դատարանը թույլ տվեց իրավապահ մարմիններին բացել տան դուռը:

2016 թվականի նոյեմբերին «Եկատերինբուրգգազ»-ի աշխատակիցները Մալիշև 116 փողոցում պետք է բնական գազի միացումներ տային: Շենքերից մեկում հայտնաբերվեց գազի արտահոսք, և նրանք պետք է ստուգեյին յուրաքանչյուր բնակարան: Սակայն միայն 35-րդ բնակարանի բնակչուհին թույլ չէր տալիս աշխատակիցներին մտնել իր բնակարան:

Չլուծված խնդրի պատճառով գազի աշխատակիցները իրավունք չունեյին շարունակել աշխատանքները: 1,5 տարի սպասելուց հետո դատավորի թուլտվությամբ նրանք ստիպված բացեցին կնոջ բնակարանի դուռը: Անգամ բացելուց հետո նրանք չկարողացան ստուգել գազի սարքավորումները:

Բնակարանը իսկական աղբանոցի էր վերածվել:


Ընկերության տնօրեն Միխայիլ Պլեսկովը հայտնել էր, որ բնակարանը պատկանում է քաղաքապետարանին, և մտադիր է դիմել թաղապետարան, որպեսզի տունը աղբահանվի: Իսկ շենքի բնակիչները ստիպված էին որոշ ժամանակ ապրել առանց գազ:
