«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»․ Բուքմեյքերների կարծիքը
SportԱնգլիական Պրեմյեր լիգայի 28-րդ տուրի մեկնարկային խաղում Լոնդոնի «Արսենալը» կընդունի առաջատար «Մանչեսթեր Սիթիին»։
William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին, որի հաղթանակը գնահատվում է 1․73 գործակցով։ «Արսենալի» հաղթանակն ունի 4․50 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4․20։
Մարտի 1-ին Լոնդոնում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 23։45-ին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Արսենալն» Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում առանց Հենրիխ Մխիթարյանի 0։3 հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին»։