Yerevan, 17.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կաշառքի և ապօրինի վարձատրության դիմաց ստացած կեղծ անձնագրերով օտարերկրյա քաղաքացիները հատել են ՀՀ պետական սահմանը

Society

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործերի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վրաստանի քաղաքացիներ Սեյրան Իսպիրյանն ու Սայաթ Ստամբոլցյանն առանց օրինական հիմքերի ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայության բնակության նոր վայրում հաշվառվելու և անձնագրավորվելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արագածի անձնագրային բաժանմունքի պաշտոնատար անձին և Աշտարակի անձնագրային բաժանմունքի հանրային ծառայողին համապատասխանաբար կաշառք և ապօրինի վարձատրություն են տվել: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, Սեյրան Իսպիրյանը առանց օրինական փաստաթղթերի ՀՀ քաղաքացու անձնագիր ձեռք բերելու համար 26.04.2013թ.-ին դիմել է ՀՀ ոստիկանության ԱՎՎ Արագածի անձնագրային բաժանմունքի ղեկավարի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Գոռ Քալանթարյանին: Վերջինս համաձայնվել է, ապա` առանց օրինական հիմքերի ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայության Ս. Իսպիրյանին հաշվառելու և անձնագրավորելու համար նրանից պահանջել և ստացել է կաշառք:

Դրա դիմաց Գ. Քալանթարյանը, առանց ՀՀ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տան համասեփականատերերի համաձայնության, Ս. Իսպիրյանին կեղծ հիմքերով հաշվառել է այդ հասցեում, որից հետո, ՀՀ օրենսդրության և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգի խախտմամբ, վերջինս հաշվառվել է բնակչության պետական ռեգիստրում, այնուհետև ստացել կեղծ հիմքերով նույնականացման քարտ և կեղծ կենսաչափական տվյալներ պարունակող ՀՀ քաղաքացու անձնագիր: Նշված կեղծ անձնագիրն օգտագործելով` Ս. Իսպիրյանը 2013-2017թթ-ի ընթացքում «Զվարթնոց», «Բագրատաշեն», «Բավրա» և «Գյումրի» հսկիչ-անցագրային կետերով 14 անգամ ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը:

Նույն ապօրինի ճանապարհով ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիր է ստացել նաև Վրաստանի մեկ այլ քաղաքացի` Սայաթ Ստամբոլցյանը: Վերջինս նույնպես, չունենալով անձնագրավորման համար պարտադիր պայման հանդիսացող հաշվառման հասցե, անձը հաստատող փաստաթուղթ ձեռք բերելու նպատակով դիմել է ՀՀ ոստիկանության ԱՎՎ Աշտարակի անձնագրային բաժանմունքի պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին: Վերջինս համաձայնվել է, ապա` առանց օրինական հիմքերի հաշվառման գործ և անձնագրավորման համար հիմք հանդիսացող փաստաթղթեր կազմելու համար Ս. Ստամբոլցյանից ապօրինի վարձատրություն է պահանջել ու ստացել: Դրա դիմաց հիշյալ հանրային ծառայողը ապօրինի գործողություններ է կատարել քաղաքացու օգտին. առանց Աշտարակ քաղաքի համապատասխան տան համասեփականատերերի համաձայնության Ս. Ստամբոլցյանին կեղծ հիմքերով հաշվառել է նշված հասցեում: Այնուհետև վերջինս հաշվառվել է բնակչության պետական ռեգիստրում և ստացել կեղծ կենսաչափական տվյալներ պարունակող ՀՀ քաղաքացու անձնագիր:

Ս. Ստամբոլցյանը հիշյալ կեղծ անձնագրի օգտագործմամբ 2014-2016թթ-ի ընթացքում «Զվարթնոց» հսկիչ-անցագրային կետով 6 անգամ ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը:

Այսպիսով, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու, կեղծ փաստաթուղթ օգտագործելու և պետական սահմանն ապօրինի հատելու համար Սայաթ Ստամբոլցյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3121-րդ, 325-րդ և 329-րդ հոդվածների 1-ին մասերով: Իսկ պաշտոնատար անձին կաշառք տալու, կեղծ փաստաթուղթ օգտագործելու և պետական սահմանն ապօրինի հատելու համար Սեյրան Իսպիրյանին մեղադրանքներ են առաջադրվել 312-րդ, 325-րդ և 329-րդ հոդվածների 1-ին մասերով:

Ս. Ստամբոլցյանի և Ս. Իսպիրյանի վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:      

The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row