Ռեյտինգային ընտրակարգից դժգոհ են բոլորը, բացի ՀՀԿ-ից
Analysis«Հրապարակ» թերթը գրում է, որ «Ազգային ժողովում ընդդեմ ՀՀԿ-ի նախօրեին «կոալիցիա» ձևավորվեց, 3 խմբակցությունները կողմ քվեարկեցին «Ծառուկյան դաշինք» խմբակցության ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից։
Թերթը նաև նշում է, որ , որ նախագծին, մյուս բոլոր ՀՀԿ-ականների պես, դեմ չէր քվեարկել «Տաշիր գրուպի» բաժնետեր Կարեն Կարապետյանը, որը ժամանակին քննադատել է ընտրակարգը՝ համարելով, որ դա ժողովրդին բևեռացնում է ու սերմանում թշնամություն, և որը ռեյտինգայինով ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն էր 2017-ին։
Չնայած նրան, որ նախագիծը մերժվեց, ամեն դեպքում իրավիճակը հետաքրքիր պատկեր ցույց տվեց: Բոլոր ուժերն, ըստ էության, դժգոհ են ռեյտինգային ընտրակարգից, բացի ՀՀԿ-ից: Մեծ հաշվով ռեյտինգային ընտրակարգը ՝ թաղային հեղինակությունների և մարզային ու թաղային խոշոր գործարարների շնորհիվ, ՀՀԿ-ին ապահավուոմ է հավերժ մեծամասնություն ԱԺ-ում: Սա նաև թույլ չի տալիս մյուս ուժերին, ովքեր կարող էին ՀՀԿ հետ մրցակցել համամասնական ընտրակարգով, որևէ առաջխաղացում դրսևորել:
Արտակ Ասլանյան