Մարտիմեկյան քննարկումներ ԱԺ-ում, որ ոչինչ տալ չեն կարող
AnalysisԱյսօր ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, նախքան նիստը սկսելը, հայտարարեց. «Այսօր մարտի 1-ի ցավալի իրադարձությունների 10-րդ տարելիցն է, առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»:
Այնուհետ Արա Բաբլոյանը շնորհավորեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ծնննդյան տարեդարձը: Շնորհավորանքն ինքնին իր մեջ որոշակի հեգնանք է պարունակում, այն իմաստով, որ իշխանության համար Մարտի 1-ը հերթական ռեգլամենտն է, որոնք նրանք պարզապես հիշատակում են:
ԱԺ-ում տեղի ունեցած ու սպասվելիք լսումները, մանավանդ այդ լսումներում ՀՀԿ-ի լղոզող դրսևորումները ցույց են տալիս, որ այդ քննարկումները ոչինչ տալ չեն կարող: Բացի ընդդիմության փոքրիկ քմահաճույքները բավարարելուց ու ներքաղաքական հարցերում խնդիրը շահարկելուց, իշխանությունն այս մասով, որևէ անելիք կարծես չի տեսնում:
Սարգիս Մեսրոպյան