Ինչու՞ է փետրվարը տևում ընդամենը 28 օր.պատասխանը բավականին հետաքրքիր է
LifestyleԳիտե՞ք մարդկանց մեծ մասն ինչ օրացույցով է ապրում: Ապրում ենք մենք Գրիգորյան օրացույցով: Նրա հիմքերը գալիս են հին հռոմեական օրացույցից: Մի ժամանակ հին Հռոմում տարին ուներ 10 ամիս: Սկսվում էր այն մարտին և ավարտվում դեկտեմբերին: Իսկ ահա Նում Պոմպիլիում կայսրը որոշեց, որ հարկավոր է օրացույցը գրանցել ըստ լուսնի 12 ցիկլի: Այդպես օրացույցում հայտնվեցին հունվար և փետրվար ամիսները:
Նրանցից յուրաքանչյուրն ուներ 28 օր, բայց հետո որոշվեց հունվարին ևս մեկը ավելացավ: Քանի որ հռոմեացիները կարծում էին, որ ամսվա մեջ հավասար քանակով օրերը դժբախտություն են բերում:
Սկզբում ամեն ինչ կարգին էր, բայց ընթացքում ցիկլը խախտվեց և ևս մեկ ամիս ավեալցնել անհնար էր: Այդ ժամանակ կառավարում էր Հուլիոս Կեսարը, ով կարգավորեց տարին, որի դեպքում 3 տարի ընթանում էր 365 օորով և մեկ տարի՝ 366: Փետրվարին հասավ 29 օր, իսկ նահանջ տարվա մեջ՝30: Կեսարն ամառվա իր սիրած ամիսն անվանեց իր իսկ անունով:
Եվ դա այդպես կընթանար, եթե չլիներ հզոր Օկտավիանոս Օգոստոսը: Օգոստոսին դուր չեկավ, որ իր անունով կոչած ամիսն ունի ոչ հստակ 30 օր: Եվ ավելացրեց դրան ևս մեկը: Եվ դա արվեց ոչ մեծ նշանակություն ունեցող փետրվարի հաշվին: Ահա թե ինչու 31 օր ունեցող հուլիսին հաջորդում է նույնաքանակ օգոստոսը, իսկ փետրվարն ունի ընդամենը 28 օր:
Այդ ժամանակից մինչ հիմա կարծես թե այլևս բողոքներ չեն եղել՝կապված օրացույցի հետ: