Այս կինը համարվում է աշխարհի ամենամեծ՝ 2 մետրանոց հետույքի տիրուհին
LifestyleՄիշել Ռուֆինելին ապրում է Լոս Անջելեսում, նա 40 տարեկան է և դարձել է աշխարհի ամենամեծ հետույքի տիրուհին, որը 2 մետր 54 սմ է: Շնորհիվ իր հետույքի նա գրանցվել է գինեսի ռեկերդակիրների ցանկում, նա կշռում է 190 կգ:
«Ես շատ եմ սիրում իմ կլոր և փարթամ հետույքը, ամեն ինչ անում են, որպեսզի լինեմ առաջինը աշխարհում: Սակայն ժամանակ առ ժամանակ իմ մեծ չափսերի պատճառով ես չեմ կարողանում շարժվել» ,- ասել է Միշելը:

Երիտասարդ ժամանակ՝ 20 տարեկանում, Միշելը կշռում էր 80 կգ: Սակայն երեխաներ ունենալուց հետո կնոջ քաշը կտրուկ ավելացել էր և նա որոշել էր ռեկորդ սահմանել:
Չնայած բոլոր դժվարություններին կինը չի ցանկացել նիհարել և գեղեցիկ տեսքի բերել իրեն: Մեկ օրում նա օգտագործում էր 3000 կկալ, որը 500 անգամ ավելին էր, քան խորհուրդ էր տրվում սովորական մարդուն:

Միշելի ամուսինը՝ 40-ամյա Ռեջի Բրուկսը հիացած էր կնոջ կազմվածքով:
«Ես շատ եմ սիրում կնոջս կազմվածքը, երբ մենք հանդիպեցինք առաջին անգամ, նա արդեն իսկ այսպիսին էր: Նա ոչ միայն արտաքնապես է գեղեցիկ, այլ նաև հոգով: Նա շատ ինքնավստահ է, որն էլ նրան դարձնում է սեքսուալ: Երբ քայլում ենք փողոցով, նկատում եմ անցորդների հայացքները և հպարտանում եմ Միշելով» ,- ավելացրել է Միշելի ամուսինը:

Մանրամասները՝ այստեղ